Դեզօքսիռիբոզա. 2- Դոզոքսի-D-ռիբոզա, միաշաքար դեզօքսիշաքարների խմբից. մտնում է դեզօքսիռիբոնուկլեինաթթվի (ԴՆԹ)` ժառանգական հատկանիշների նյութական կրողների բաադրության մեջ: Մոլ զանգվ. 134,1 է: ԴՆԹ-ի մեջ գտնվում է ֆուրանոզային ձևով: Դ. կենսասինթեզն օրգանիզմում կատարվում է ռիբոնուկլեոտիդների մակարդակով, որին մասնակցում է ԱՏՖ-ն: Որպես վերականգնիչ հանդես է գալիս ՆԱԴՖ-ն և թիոռեդօքսին սպիտակուցը, որը պարունակում է մերկապտոխմբեր: