Դեզօքսիռիբոնուկլեազներ, ԴՆԹ-ազներ: Հիդրոլազների դասի նուկլեազ խմբի ֆերմենտներ. կատալիզում են ԴՆԹ-ի պոլինուկլեոտիդային շղթայի ֆոսֆոդիէսթերային կապերի ճեղքման ռեակցիաները: Լայնորեն տարածված են կենդանիների, բույսերի և բակտերիաների բջիջներում: Մասնակցում են բջիջներում ԴՆԹ-ի քայքայմանը և սինթեզի կարգավորմանը: