Դեզինսեկցիան (Des - ոչնչացնել, հեռացնել, insectum - միջատներ) զանազան միջատների ոչնչացմանն ուղղված միջոցառումների համալիր է։ Միջատները կարող են լինել վարակիչ հիվանդությունների փոխանցողներ (մոծակներ, մլակներ, ճանճեր, լվեր, ոջիլներ, տզեր), և վարակիչ հիվանդությունների փոխանցման գործում դեր չխաղացողներ (փայտոջիլներ, մրջյուններ, ուտիճներ, ցեցեր և այլն)։ Դեզինսեկցիան կատարվում է ֆիզիկական, քիմիական և կենսաբանական մեթոդներով։
Ֆիզիկական մեթոդի ժամանակ օգտագործվում է տաք օդը, եռացրած ջուրը։ Որոշ դեպքերում, հատկապես ուտիճներին ոչնչացնելիս, կիրառվում է նաևցածր ջերմաստիճանը (-5°): Մեխանիկական միջոցներից օգտագործվում են կպչող թղթերը, թակարդները և այլն։ Քիմիական մեթոդի ժամանակ գործադրվում են զանազան քիմիական նյութեր, որոնք ոչնչացնում են միջւստներին (ինսեկտիցիդներ), տզերին (ակարիցիդներ), ինչպես նաև նրանց ձվերին (օվոցիդ) և թրթուրներին (լարվիցիդներ)։

Դեզինսեկցիայի քիմիական մեթոդը պետք է բավարարի հետևյալ պահանջները.
1. պետք է ոչնչացնող ազդեցություն ունենա միջատների վրա և ունենա ամենանվազ կամ ոչ թունավոր ազդեցություն կենդանիների և մարդկանց վրա,
2. պետք է շատ կարճ ժամանակամիջոցում ոչնչացնող ազդեցություն ունենա միջատների վրա՝ նրանց զարգացման բոլոր փուլերում փոքրագույն քանակների դեպքում անգամ,
3. չպետք է անկայուն լինի զանազան անբարենպաստ կլիմայական
գործոնների դեպքում,
4. չպետք է փչացնի այն իրերը, առարկաների մակերեսները, որոնք մշակվում են այդ քիմիական նյութերով,
5. պետք է ունենա օգտագործման ոչ բարդ տեխնոլոգիա, զերծ լինի անդուր հոտից ևչլինի հրավտանգ։

Քիմիական դեզինսեկցիոն նյութերը, ըստ իրենց ազդեցության, բաժանվում են երեք խմբի: Բաժանումը պայմանական է, քանի որ կան քիմիական դեզինսեկցիոն նյութեր, որոնք օժտված են 2, անգամ 3 տիպի ազդեցությամբ։ Քիմիական նյութը, միջատի օրգանիզմ թափանցելու ուդուց անկախ, անցնում է հեմոլիմֆայի մեջ, որտեղից թափանցում է ողջ օրգանիզմ առաջացնելով զանազան ախտաբանական երևույթներ (պարեզ, պարալիչ, նյութափոխանակության խանգարում, ֆերմենտացիոն և զանազան օրգանների կենսական պրոցեսների խանգարում), որոնք հանգեցնում են միջատի ոչնչացմանը։ Ամենից շատ տարածում են գտել սինթետիկ միջատասպան քիմիական նյութերը, որոնք աչքի են ընկնում իրենց կայունությամբ, երկարատև, ինչպես նաև մնացորդային ազդեցությամբ։

Քիմիական դեզինսեկցիոն նյութեր
1. Դիքլորդիֆենիլտրիքլորէթան (ԴԴՏ). պատկանում է քլոր-օրգանական նյութերի շարքին, ստացվում է ածխաջրատներիքլորացումից։ Բավականին կայուն միջատասպան նյութ է, ունի բավականին մեծ կուտակման (կումուլացիա) հատկություն ճարպային հյուսվածքում։ Այս է պատճառը, որ ԴԴՏ-ով արգելվում է մշակել գյուղատնտեսական կենդանիներին և այն վայրերը, որտեղ արածում են այդ կենդանիները, սննդամթերքի պահեստները, սննդի արդյունաբերության ձեռնարկությունները։ ԴԴՏ– ով կարելի է մշակել բնակելի տները, օժանդակ շինությունները, հագուստները, կահույքը։ Մյուս բացասական կողմն այն է, որ երկարատև օգտագործման և հսկողության բացակայության դեպքում միջատներն ընտելանում են ԴԴՏ-ին, որը խիստ նվազեցնում է նրա միջատասպան հատկությունը։ Սպիտակ բյուրեղանման փոշի է, ջրում վատ է լուծվում, լավ լուծվում է բենզինի, նավթի, կերոսինի, քսիլոլի և այլ օրգանական նյութերի մեջ։ Օգտագործվում է փոշու (դուստ), լուծույթների, սուսպենզիա– ների և էմուլսիաների, ինչպես նաև աէրոզոլների ձևով։ Մակերեսների մշակման ժամանակ մեկ քառակուսի մետրին ծախսվում է 2 գր. դուստ ԴԴՏ։ Նրա 2-5% –անոց լուծույթներով հեռացիր (ավւոոմաքս, հիդրոպուլտ) գործիքների օգնությամբ մշակվում են մակերեսները։ ԴԴՏ-ն հպաթույն է. երբ միջատը շփվում է նրանով մշակված մակերեսների հետ, քիմիական նյութն անցնում է նրա օրգանիզմ՝ առաջացնելով պարեզի, պարալիչի երևույթներ։

2. Հեքսաքլոր ցիկլոհեքսանը կամ հեքսաքլորանը իր ֆիզիկաքիմիական հատկություններով և ազդեցությամբ շատ նման է ԴԴՏ-ին։ Ներգործուն են նաև նրա գոլորշիները (ֆումիգացիա), ունի անդուր հոտ, արագ ցնդում է։ Այն ԴԴՏ-ից շատ ավելի թունավոր է, օժտված է կանցերոգեն հատկությամբ, որի պատճառով հանվել է օգտագործումից։
3. Տրիքլոֆոս (տրիքլորմետաֆոս-3) . ջրում վատ լուծվող, անդուր հոտով, 30-50%-անոց էմուլսիա է։ Օգտագործվում է 0,1-0,2%-անոց լուծույթների ձևով՝ ճանճերի ձվերի և հարսնյակների դեմ։ Անկողնու փայտոջիլներին ոչնչացնելու համար օգտագործվում են նույն խտության լուծույթները, իսկ տզերին ոչնչացնելու նպատակով՝ 0,5% –անոց լուծույթները։

4. Կարբոֆոս (մալատիոն) . անդուր հոտով, ջրում վատ լուծվող նյութ է, ազդում է միջատների վրա կոնտակտի (հպաթույն) ճանապարհով, ներգործում է նաև աղեստամոքսային տրակտի և շնչառական համակարգի վրա։ Թողարկվում է 4%-ոց փոշիների և 30%-անոց էմուլսիաների, ինչպես նաև 5% –անոց մատիտների ձևով։ ճանճերի ոչնչացման համար օգտագործվում են 0,5-1 %-անոց ջրային էմուլսիաները։ Օգտագործվում է 0,15%-անոց լուծույթ ախտահարված սպիտակեղենի թրջոցների համար։ Բարձր արդյունավետություն ունի տզերի, ուտիճների, փայտոջիլների զարգացման վայրերը մշակելիս։ Մեկ քառակուսի մետր մակերես մշակելու համար ծախսվում է 2%-անոց կարբոֆոսի լուծույթի 0,5 լիտր քանակությունը, աղբարկղերի մշակման համար 1մ3-ին ծախսվում է 12 լիտր։
5. Քլորոֆոս կամ դիպտերիքս. թանձր, մեղրի տեսքով, յուրահատուկ սուր հոտով, ջրում լավ լուծվող նյութ է։ Օգտագործվում է ճանճերի, լվերի, տզերի, փայտոջիլների, ուտիճների դեմ։ Ազդում է կոնտակտային, աղիքային և ֆումիգացիոն ուղիներով։ Ունի նաև թրթուրասպան (լարվիցիդ) հատկություն։ Կիրառվում է 1-5%-անոց լուծույթների ձևով (1մ2 մակերեսին 2-4 գր ակտիվ ազդող նյութ)։ Օգտագործվում է ճանճասպան թղթերի, աէրոզոլների, գրավչանյութերի հետ (0,5%-անոց ջրային լուծույթին ավելացնում են 10%-անոց շաքարաջուր)։

6. Դիբրոմ. սպիտակադեղնավուն հեղուկ է, յուրահատուկ հոտով, լավ լուծվում է օրգանական լուծիչներում, ջրում շատ վատ է լուծվում։ Օգտագործվում են 4%-ոց դուստերը (տալկի հետ խառնված)։ Լավ արդյունքներ է տալիս անկողնային փայտոջիլների, տնային ճանճերի դեմ պայքարում, երբ մակերեսները մշակում են 0,5-1,0 գր 1մ2 վրա։
7. Պիրեթրում (երիցուկ, լվածաղիկ), այս նյութի ազդող գործոնը պիրեթրինն է, որը իրենից ներկայացնում է թանձր, բաց կանաչ գույնի, ջրում չլուծվող յուղանման պատրաստուկ, ազդում է կոնտակտային ճանապարհով։ Օգտագործվում է փայտոջիլների, լվերի, ոջիլների, մոծակների, ճանճերի, ուտիճների դեմ պայքարելիս։ Կերոսինում, բենզինում լուծված թուրմը կոչվում է ֆլիցիդ, որը դարձյալ արդյունավետ է վերը նշված միջատների դեմ։ ճանճերի դեմ պայքարելիս՝ յուրաքանչյուր 1մ3-ի համար օգտագործվում է 6-8 մլ ֆլիցիդ, ցեցերի դեմ՝ 1 Օմլ, ոջիլներին ոչնչացնելու համար՝ 35-40մլ։
8. Փարիզյան կանաչ, զմրուխտագույն փոշի է, ջրում չի լուծվում։ Օգտագործվում է մոծակների ջրային սերունդների դեմ՝ չեզոք փոշիների հետ խառը։ Ազդում է մոծակների թրթուրների աղեստամոքսային տրակտի վրա։ Ջրականգերը ձեռնաապարատների օգնությամբ մշակելիս օգտագործվում է 4-5% խտությամբ, իսկ ավիափոշեցրման ժամանակ 25-30% խտությամբ։ Սա լարվիցիդ պրեպարատ է։ Փարիզյան կանաչը լավ է ազդում, երբ այն լուծում են նավթում կամ կերոսինում։ Նույն նպատակների համար օգտագործվում է նաևթիոդիֆենիլամինը։

Կենսաբանական մեթոդ, այս մեթոդի ժամանակ օգտագործում են զանազան հորմոններ, ճառագայթներ (ռենտգենյան, գամմա և այլն), որոնց օգնությամբ ստերիլիզացիայի են ենթարկում արու միջատներին, որն հանգեցնում է միջատների սերնդավորության նվազեցմանը և ապա՝ վերացմանը։ Բացի այդ, օգտագործվում են նաև զանազան բակտերիաներ և վիրուսներ, որոնք ոչնչացնում են միջատներին և հոդվածոտանիներին։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին