ԳլոսիտԱյլ կերպ աշխարհագրական լեզու, էքֆոլիատիվ կամ թափառող գլոսիտ: Հաճախ հանդիպում է աղեստամոքսային տրակտի հիվանդություններով, էնդոկրին խանգարուներով, ռևմատիկ հիվանդների մոտ: Պատճառ են հանդիսանում վիրուսները, ալերգիկ գործոնը, ժառանգական նախատրամադրվածությունը մեծ դեր ունի: Հիմնականում հանդիպում է երեխաների մոտ – սա լեզվի մեջաքյին մասի բուն լորձաթաղանթի բորբոքային-դիստրոֆիկ հիվանդություն է:


Կլինիկա – Պրոցեսը սկսվում է լեզվի մեջքի վրա սպիտակա-մոխրագույն տարածքի առաջացումով, որը հետագայում ուռչում է, իսկ կենտրոնում թելանման պտկիկները վերանում են՝ մերկացնելով ալ կարմիր կամ վարդագույն մակերես: Օջախը արագ մեծանում է և տարածվում հարևան շրջաններ: Դեսկվամացիայի օջախնորում վառ արտահայտված երևում են սնկանման պտկիկները: Օջախի մեծացման հետ նրա կենտրոնում սկսվում է նոր թելանման պտկիկների աճ, այսպիսով դեսկվամացիայի օջախին հաջորդում է նորմալ պտկիկներով օջախը՝ տալով լեզվին աշխարհագրական քարտեզի տեսք:

Ըստ Ա.Ռիբակովի և Գ.Բանչենկոյի տարբերում են՝ մակերեսային դեսկվամատիվ գլոսիտ, գերաճական /հիպերպլաստիկ/, լիխենոիդ /որքինային/:
Մակերեսայինի ժամանակ կլինիկան ունի դասական ընթացք: Հիպերպլաստիկ ձևը բնորոշվում է լեզվի թելանման պտկիկների հաստացումով և մեծ քանակությամբ սպիտակավուն ձառի առաջացումով: Լիխենորիդ ձևի ժամանակ առաջանում են տարբեր ձևերի և չափերի դեսկվամացիայի օջախներ, շրջապատված են խմբավորված թելանման պտկիկներով: Լեզվի տեսքը կարող է փոփոխվել ամեն օր:


Տարբերակիչ ախտորոշումը կատարում են կարմիր տափակ որքինից, լեյկոպլակիայից, երկրորդային սիֆիլիսի վահանիկներից, B2 B6 B12  հիպովիտամինոզից, ալերգիկ ստոմատիտներից:
Հյուսվածաբանորեն՝ էպիթելի բարակեցում, թելանման պտկիկների տափակեցում, պարակերատոզ, բուն լորձաթաղանթի թույլ այտուց և բորբոքային ներսփռանք:
Բուժումը՝ սանացիա, հականեխիչ, կերատոպլաստիկներ և այլն:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին