Դեպրեսիան ամենահաճախ հանդիպող պսիխոգեն հիվանդությունն է։ Դեպրեսիվ սիմպտոմատիկսը սովորաբար զարգանում է պատճառի ազդեցությունից մի քանի օր հետո: Համարում են, որ այդ ընթացքում տեղի է ունենում պատճառային իրավիճակի ներքին հոգեբանական վերամշակում և կորստի կարևորության գնահատում։ Ռեակտիվ դեպրեսիայի կլինիկական պատկերին բնորոշ են ընկճվածությունը, հուսահատությունը, անքնությունը, վեգետատիվ խանգարումները, ինչպես նաև հիվանդի ողջ ապրումների կենտրոնացումը տեղի ունեցածի վրա, այնպես որ հնարավոր չէ հիվանդի մտքերը շեղել այլ երևույթների վրա։ 

Ավելի բնորոշ են տագնապալից ապրումները, քան անորոշ թախիծը, ինչը դրսևորվում է էնդոգեն դեպրեսիայի ժամանակ։ Նշված սիմպտոմատիկսը ավելի արտահայտված է երեկոյան ժամերին և կարող է դրսևորվել նաև գիշերային մղձավանջային երազներով։ Հիվանդները կարող են արտահայտել ինքնամեղադրման մտքեր, ինչպես նաև մեղադրել շրջապատի մարդկանց տեղի ունեցածի համար։ Դեպրեսիան ուղեկցվում է վեգետատիվ ախտանշաններով քնի և ախորժակի խանգարումներ, տախիկարդիա, հիպերհիդրոզ, հիպերտենզիա։ Կարող են նկատվել նաև հիպնագոգիկ ցնորքներ, որոնք արտահայտում են տեղի ունեցած հոգեկան տրավմայի բովանդակությունը։ Ի տարբերություն էնդոգեն դեպրեսիայի պսիխոգեն դեպրեսիայի դրսևորումը և ինտենսիվությունը մշտապես սերտորեն պայմանավորված է իրական դեպքերով։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին