Ստամոքսի մասնահատումից հետո ախտաբանական համախտանիշների մեջ առավել հաճախ հանդիպում է դեմպինգ համախտանիշը: Վերջին ժամանակներում հեղինակների մեծամասնությունը այդ համախտանիշի տակ հասկանում է թուլության կտրուկ նոպա, որին բնութագրական է անոթային և նեյրովեգետատիվ խանգարումներ, որոնք առտահայտվում են ստամոքսի մասնահատում տարած հիվանդների մոտ սննդի ընդունումից հետո: