Հուզական խանգարումներից մարդու հուզականության ադապտացիայի ընթացքում, միջավայրի փոփոխվող պայմաններում դրսևորվող ախտաբանական հակազդման հինգ ձևերից մեկն է: Դեմենտ հակազդումը զուգորդվում է հարաճուն թուլամտության հետ։ Բարեհոգության, էյֆորիայի կամ ապաթիայի ֆոնի վրա դիտվում են բնազդների ապարգելակում, հակումների իմպուլսիվություն, կամային իջեցում և քննադատության բացակայություն։ Հուզական խանգարման այս ձևը բնորոշ է թուլամտությամբ ընթացող հարաճուն հիվանդություններին։
Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն
Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան
Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին