Մեծ մասամբ առաջանում է սուր վարակիչ և սոմատիկ ծանր հիվանդությունների ժամանակ հաճախ ուղեկցվելով բարձր ջերմությամբ («տենդային զառանցանք»)։ Այս վիճակը բնորոշվում է գիտակցության մթագնման ֆոնի վրա առաջացած վառ, արագ հաջորդափոխվող զգայախաբություններով ու դրանցից բխող հոգեշարժական գրգռվածությամբ։ Տևում է մի քանի ժամից մինչև 1– 2 օր վերջանալով հիվանդի առողջացմամբ։ Կախված վարակի արտահայտվածության, պսիխոզի զարգացման, անհատի նախահիվանդագին վիճակից և լրացուցիչ վնասաբեր գործոնների առկայությունից, կարող է զարգանալ ամենցիա։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին