Դեղին մարմինը տրանզիտոր էնդոկրին գեղձ է, որը ձևավորվում է ձվազատումից հետո, գործում է դաշտանային ցիկլի II կեսում (լյուտեինային փուլ) և հղիության բացակայության դեպքում հետ է զարգանում հերթական դաշտանից 1-2 օր առաջ։ Նման դեղին մարմինը կոչվում է դաշտանային դեղին մարմին (corpus luteum menstruationis)։ Եթե առկա է հղիություն, ապա դեղին մարմինը շարունակում է աճել և գործում է մինչև հղիության առաջին եռամսյակի վերջը։ Սա հղիության դեղին մարմինն է (corpus luteum gravidationis)։