Դեբիլությունը սակավամտության աստիճաններից մեկն է: Բառապաշարը համեմատաբար ավելի մեծ է (2000-3000 բառ), խոսքը՝ աղքատ, քիչ արտահայտիչ։ Նման երեխաները հանրակրթական դպրոցների նույնիսկ տարրական դասարաններում շատ թույլ են սովորում, հաճախ կրկնում են դասարանները, սակայն օժանդակ դպրոցում համեմատաբար ավելի հեշտ են սովորում, կարողանում են ավարտել այն։ Համեմատաբար լավ մեխանիկական հիշողություն ունենալու շնորհիվ հասարակ թվաբանական գործողությունները (գումարում, հանում) կարողանում են կատարել, սակայն մեծ դժվարությամբ։

Մտածողությունը կոնկրետ է, դժվարանում են գլխավորը առանձնացնել, ընդհանրացումներ ու եզրակացություններ անել, ասացվածքների և առածների իմաստը դժվարությամբ են հասկանում։ Այդուհանդերձ դեբիլները հաճախ են ցուցաբերում ջանասիրություն, որը և օգնում է նրանց որևէ արհեստ ձեռք բերելու։ Կենցաղային ոչ բարդ հարցերում վատ չեն կողմնորոշվում, հատկապես՝ թեթև դեբիլները։ Նրանք կարող են ինքնուրույն կյանք վարել, ֆիզիկական աշխատանքով զբաղվել, արհեստ ձեռք բերել, ակտիվ ձևով հարմարվել շրջապատի միջավայրին, ամուսնանալ, ընտանիք կազմել։ Դեբիլները բնավորությամբ ներշնչվող են, շուտ բռնկվող ու նեղացկոտ։ Չնչին առիթներից կարող են բռնկվել, ագրեսիվ արարքներ կատարել։ Նրանց շարժուձևը աններդաշնակ է, պահվածքն ու քայլվածքը՝ դիսպլաստիկ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին