Մտածողության ձևերի մեջ հասկացություններից հետո երկրորդն են հիերարխիկ շարքում։ Առաջինները, եթե արտացոլում են առարկաների կամ երևույթների էական հատկանիշներն ու նրանց ընդհանրությունը, ապա դատողություններն արտացոլում են այդ հատկությունների կապերն ու հարաբերությունները։ Այլ կերպ ասած, դատողությունները մտածողության այն ձևն են, որոնք ձևավորվում են հասկացությունների հիման վրա՝ վերջիններիս ժխտմամբ կամ հաստատմամբ։ Մեկից ավելի դատողություններից ձևավորվող նոր դատողությունը կոչվում է եզրահանգում: Մարդկային միտքը՝ լինելով իրականության ընդհանրացված ճանաչման ձև, իրականանում և արտահայտվում է խոսքի միջոցով։ Մտածողությունն անհնար է առանց լեզվի և խոսքի։

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին