Մտածողության ասոցիատիվ պրոցեսների ձևի խանգարումներից` մտքի նպատակասլացության խանգարման տարբերակներից մեկն է: Շաղակրատությունն է ոչ էական առիթներով։ Սովորաբար դատարկաբանության բովանդակությունն ընդգրկում է հիվանդի կողմից մեծախոսությունը բարոյական, քաղաքական թեմաներով, հայտնի և ընդունված ճշմարտությունների շուրջ։ Քերականորեն խոսքը կառուցված է ճիշտ և գրագետ, հագեցված է միջանկյալ բառերով, ածականներով, դերբայներով։
Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն
Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան
Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին