Դաշտանային ցիկլը կնոջ օրգանիզմում տեղի ունեցող բարդ կենսաբանական գործընթացի արտահայտություններից մեկն է, որը սիրտ-անոթային, նյարդային, էնդոկրին համակարգերում և հատկապես սեռական համակարգում դրսևորվում է ցիկլիկ փոփոխություններով։ Դաշտանային ցիկլի արտաքին արտահայտությունը դաշտանն է։ Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը (menarche) լինում է 10-12 տարեկանում, բայց դրանից 1-1,5 տարվա ընթացքում այն կարող է անկանոն լինել, որից հետո միայն կանոնավորվում է։ Դաշտանի առաջին օրը պայմանականորեն ընդունվում է որպես դաշտանային ցիկլի առաջին օր։ Հետևաբար դաշտանային ցիկլի տևողությունը հաշվարկվում է տվյալ դաշտանի I օրից մինչև հաջորդ դաշտանի I օրը։ Դաշտանային ցիկլի տևողությունը տատանվում է 21-35 օրվա սահմաններում, ընդ որում 54% առողջ կանանց շրջանում այն կազմում է 26-29 օր, 20%-ի դեպքում` 23-25 օր, 18%-ի դեպքում` 30-35 օր։ Իդեալական է համարվում 28-օրյա դաշտանային ցիկլը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին