Բնութագրում է կնոջ ամբողջ օրգանիզմի և հատկապես սեռական համակարգի վիճակը։ Դաշտանային ֆունկցիայի ուսումնասիրումը պետք է սկսել դաշտանային ֆունկցի-այի առաջացման և կարգավորման առանձնահատկությունների պարզաբանումից, որտեղ կարևորագույն տեղ է տրվում առաջին դաշտանի (մենարխեի) տարիքին, դրա հետագա կարգավորման ժամանակահատվածին, ինչպես նաև դաշտանային շրջանի տևողությանը, կորցրած արյան քանակին և այլն։ Դաշտանադադարի դեպքում պարզաբանվում են անցումային շրջանում դաշտանի առանձնահատկությունները։ Հատուկ լուսաբանման կարիք ունի տվյալ հիվանդության ժամանակ դւսշտանային ֆունկցիայի և վերջին դաշտանի առանձնահատկությունների ուսումնասիրումը։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին