Մտածողության ասոցիատիվ պրոցեսների ձևի խանգարումներից` մտքի ճկունության խանգարման տարբերակներից մեկն է: Այս խանգարման ժամանակ միտքն այնքան է դանդաղում և հիվանդն այնքան է մանրամասնում իր միտքը, որ խախտվում է մտածողության հաջորդականությունը, այսինքն՝ մեծ դժվարությամբ է հիվանդն անցնում հաջորդ մտքին, չի կարողանում պահպանել զրույցի կենտրոնական թեման։ Սրանք դիտվում են էպիլեպսիայի, թուլամտության, ուղեղի օրգանական ախտահարումների ժամանակ, երբեմն՝ պարանոյալ համախտանիշի շրջանակներում։

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին