Մտածողության ասոցիատիվ պրոցեսների ձևի խանգարումներից` մտքի նպատակասլացության խանգարման տարբերակներից մեկն է: Ճոռոմախոսությունը գրական և գիտական մեջբերումներով, համեմատություններով, փոխաբերություններով հագեցած ծավալուն խոսքն է, ինչն ավելի է բարդացնում մտքի ընկալումը։ Այս խանգարման ժամանակ միտքը պահպանում է իր կառուցվածքն ու արտաքին տրամաբանությունը, սակայն դառնում է արտասովոր, «կեղծ գիտական»։ Մտածողության նպատակասլության խանգարումները դիտվում են շիզոֆրենիայի ժամանակ։ Ճոռոմախոսությունն ու դատարկաբանությունը հաճախ դիտվում են որոշ անձնային խանգարումների ժամանակ, իսկ երբեմն կրում են մասնագիտական երանգ (օրինակ, դիվանագետների, քաղաքական գործիչների շրջանում)։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին