Իրականացման մակարդակում կամային ոլորտի ախտահարում է: Կամային ճիգերի ախտահարումն արտահայտվում են հետևյալ կերպ՝

  • Հիպոկինեզիա՝ շարժողական արգելակում, շարժումների դանդաղում, որի ծայրահեղ ձևը կոչվում է ակինեզիա՝ շարժումների բացակայություն, հանդիպում է ասթենիայի, ստուպորի, դեպրեսիայի, ապաթո-աբուլիկ վիճակների ժամանակ,
  • Հիպոմիմիա՝ դեմքի մկանների շարժողականության ծավալի, ինտենսիվության արտահայտչականության նվազում, իսկ վերը նշվածի բացակայությունը կոչվում է ամիմիա, հանդիպում են արտահայտված ասթենիայի, ստուպորի, դեպրեսիայի և ապաթո-աբուլիկ վիճակների ժամանակ,
  • Մուտիզմ՝ ինքնաբուխ և պատասխան խոսքի բացակայություն՝ խոսքը հասկանալու և վերարտադրելու ունակություն պահպանման պայմաններում, բնորոշ է ստուպորին և դեպրեսիային, ինչպես նաև՝ ապաթո-աբուլիկ վիճակներին։


 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին