Հուզական բթությունՀուզական բթություն, բնորոշվում է հուզական ոլորտի աստիճանաբար զարգացող աղքատությամբ ու բթությամբ, որը ի վերջո կարող է առաջացնել ապաթիա։ Հիվանդը դառնում է անտարբեր շրջապատում տեղի ունեցող իրադարձությունների, հարազատների, մտերիմների, անգամ ճակատագրին, ուրախությանն ու վշտին (ապաթիա)։ Հուզական ոլորտի խանգարմանն են վերաբերում մանիակալ և դեպրեսիվ համախտանիշները։ Մանիակալ համախտանիշը արտահայտվում է կլինիկական երրորդությամբ` տրամադրության բարձրացում, մտածողության պրոցեսների արագացում և հոգեշարժական գրգռվածություն: Նման հիվանդները, մշտապես ժպտալով ու ծիծաղելով, կատակում են, սրամտում, երգում, արտասանում, իրենց համարում են երջանիկ ու անհոգ: Նրանց մտքերը հոսում են խիստ արագ, մի միտքը չավարտած առաջանում է մյուսը:

Մտածողության տեմպի ծայրահեղ արագացումը կոչվում է “մտքերի թռիչք” (ֆուգա իդեարում): Նման հիվանդները հաճախ արտահայտում են մեծամոլական անձի գերագնահատման մտքեր։ Շարժողական ոլորտը բնութագրվում է արտահայտված գրգռվածությամբ։ Նրանք անընդհատ գտնվում են ոտքի վրա, շարժման մեջ, միջամտում են շրջապատի մարդկանց բոլոր գործողություններին։ Մանիակալ գրգռվածությունը այլ կերպ անվանում են արգասավոր գրգռվածություն, քանի որ հիվանդների գործողությունները ունեն որոշակի նպատակ, այլ ոչ թե քաոսային բնույթ են կրում։ Սակայն հոգեկան ֆունկցիաների արագացման հետևանքով նրանք, սկսած գործողությունները ավարտին չհասցնելով, անցնում են մեկ այլ գործողության, որի արդյունքը լինում է այն, որ իրենց շուրջը խառնաշփոթ են ստեղծում։ Բոլոր հակումները ուժեղացած են, իսկ ուշադրությունը սրացած ու միաժամանակ շեղվող։

Դեպրեսիվ համախտանիշը արտահայտվում Է ևս երրորդությամբ տրամադրության անկում, մտածողության դանդաղեցում և հոգեշար¬ժական արգելակում։ Նման վիճակներում հիվանդների շրջանում առաջանում Է թախիծ, նրանց դեմքը արտահայտում է տխրություն ու վիշտ։ Տրամադրության անկումը մշտապես ուղեկցվում է մտածողությւսն արգելակմամբ։ Հիվանդները մտածում և խոսում են դանդաղ, դժվարությամբ և ցածրաձայն, հոգոցներ հանելով։ Արտահայտում են ինքնամեղադրման, ինքնանվաստացման մտքեր։ Այդ բոլորի հետևանքով առաջանում են ինքնասպանության (սուիցիդալ) մտքեր ու փորձեր։ Որոշ դեպքերում հիվանդների շրջանում առաջանում է հուզական անզգայնություն։ Զգացմունքների այդ կորուստը նրանք գիտակցում են, ծանր են վերապրում ոչ հազվադեպ դիմելով ինքնասպանության։ Այդ դեպքում տրամադրության անկումը ուղեկցվում Է սրտի շրջանում սեղմման և տհաճ զգացողությամբ անվան¬վում է սրտային թախիծ։ Ծանր դեպքերում թախիծը կարող է ուղեկցվել անհանգստությամբ և հոգեշարժական գրգռվածությամբ` թախծի պոռթկում։ Հիվանդները այդ վիճակից դուրս գալու միակ ելքը հաճախ գտնում են ինքնասպանության մեջ։ Դեպրեսիվ համախտանիշին բնորոշ է նաև հոգեշարժական արգելակումը։ Նման դեպքերում հիվանդները դառնում են դանդաղաշարժ, մեծ մասամբ նստած են կամ պառկած։ Ծանր դեպքերում հոգեշարժական արգելակումը կարող է հասնել մինչև ընդարմացման՝ ստուպորի։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին