Բշտիկային օդափոխությունԹոքերի օդափոխությունը գործընթաց է, որն ապահովում է բշտիկային օդի գազային բաղադրության նորոգումը։ Այն որոշվում է միավոր ժամանակի ընթացքում ներշնչվող կամ արտաշնչվող օդի ծավալով։ Այդ դեպքում ապահովվում է թթվածնի մուտքը բշտիկներ և ածխածնի երկօքսիդի (С02) հավելյալ քանակության արտահանումը։ Օդափոխության ուժգնությունը որոշվում է ներշնչման խորությամբ ե շնչառության հաճախականությամբ։ Օդափոխության ցուցանիշ է համարվում շնչառության րոպեական ծավալի (ՇՐԾ) մեծությունը։ ՇՐԾ-ը հավասար է շնչառական ծավալի և շնչառության հաճախականության արտադրյալին։

Շնչառական շարժումների հաճախականությունը (հանգստի պայմաններում) մեկ րոպեում 12-16 է։ ՇՐԾ-ն հանգիստ վիճակում կազմում է 6-9 լ/րոպե։ ՇՐԾ-ի մեծությամբ չի կարելի դատել շնչառության արդյունավետության մասին։ Շնչառության արդյունավետությունը պայմանավորված է բշտիկներ հասնող օդի քանակով, այսինքն՝ որոշիչ նշանակություն ունի բշտիկային օդափոխությունը։ Այն թոքերի օդափոխությունից փոքր է մեռյալ տարածության օդափոխության մեծության չափով։ Այսպես, եթե ՇՐԾ-ը շնչառության մեկ րոպեում 16 հաճախականության դեպքում հավասար է 6000 մլ, ապա մեռյալ տարածության օդափոխությունը կկազմի՝ 150-16 = 2400 մլ։
Այդ դեպքում բշտիկների օդափոխությունը կկազմի՝ 6000 մլ - 2400 մլ = 3600 մլ։ Եթե ՇՐԾ-ն = 6000 մլ, իսկ շնչառության հաճախականությունը՝32 մեկ րոպեում, ապա մեռյալ տարածության օդափոխությունը կկազմի՝ 150մլ • 32 = 4800մլ։ Այս դեպքում բշտիկների օդափոխությունը կլինի փոքր, քան առաջին դեպքում՝ 6000 մլ - 4800 մլ = 1200 մլ։

Այսպիսով նույն ՇՐԾ-ի դեպքում առավել արդյունավետ է այն օդափոխությունը, որը տեղի է ունենում խորը ու հազվադեպ շնչառության դեպքում և. ընդհակառակը, մակերեսային և հաճախացած շնչառության ժամանակ օդափոխության արդյունավետությունը նվազում է։ ՇՐԾ-ի մեծությունը կարգավորվում է գլխավորապես բշտիկային օդի կազմով, որն ապահովում է նրա կայուն մակարդակն ու բաղադրությունը։ Այսպես, օրինակ, ածխաթթու գազի խտության բարձրացման դեպքում ՇՐԾ-ը մեծանում է, իսկ իջեցման դեպքում՝ փոքրանում։ Թոքերի տարբեր բաժինները միատեսակ չեն օդափոխվում։ Թոքի գագաթները ավելի վատ ես օդափոխվում, քան հիմքերը, իսկ բշտիկային մազանոթների հեղուկացումն առավել ուժգին է թոքերի ստորին բաժիններում։ Այսպիսով, թոքերի գագաթների օդափոխությունը գերազանցում է հեղուկացմանը, ուստի թոքերի գագաթներից հոսող զարկերակային արյան թթվածնի լարվածությունը միջինից բարձր է։ Թոքերի անբավարար օդափոխվող բաժիններում արյան հոսքը ենթարկվում է կարգավորման։ Օրինակ, թոքերի վատ օդափոխվող բաժիններում արյան փոքր շրջանառության անոթների հարթ մկանները կծկվելով՝ պակասեցնում են արյան հոսքը, իսկ թթվածնի անբավարարության դեպքում, ընդհակառակը՝թուլանում են։ Նշանակություն ունի նաև մարմնի դիրքը։ Մարմնի ուղղաձիգ դիրքում թոքերի ստորին բաժիններն ավեփ լավ են օդափոխվում, քան գագաթները։ Մեջքի վրա պառկած դիրքում առավել լավ օդափոխվում են հետին (դորզալ) բաժինները, քան առաջային (վենտրալ)։ Դա հնարավոր է բացատրել նրանով, որ թոքերն ունեն ծանրություն, ուստի ուղղաձիգ դիրքում դրանց հիմքի մոտ անդրթոքային ճնշումն ավեփ փոքր է, քան գագաթներում։ Հետնաբար թոքերի ստորին բաժինները արտաշնչման վերջում ավեփ սեղմված են, քան գագաթները, իսկ ներշնչման ժամանակ դրանք ավելի լավ են ուղղվում, քան գագաթները։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին