Բրոնխոմունալ (բրոնխովաքսոմ)– բակտերիաների (որոնք հաճախ առաջացնում են շնչառական ուղիների բորբոքում) լիոֆիլիզացված  լիզատ է: Ցուցումներ` օգտագործվում է որպես պայքարի ակտիվ միջոց այն ինֆեկցիաների դեմ, որոնք առաջացնում են  բորբոքային պրոցեսներ  քիթ- կոկորդում, բրոնխներում և թոքերում: Խորհուրդ է տրվում օգտագործել շնչուղիների վարակի դեպքում, ինչպես պրոֆիլակտիկ միջոց կամ լրացուցիչ թերապիա: Բրոնխոմունալն օգտագործվում է հիվանդության սուր փուլում` 1 դեղապատիճ (կապսուլա)/ օրը առավոտյան քաղցած վիճակում` 10-ից-30 օրվա ընթացքում, իսկ  պրոֆիլակտիկայի  նպատակով  ամեն ամիս 10 օր` նույն չափաբաժնով:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին