Բրադիպնոէ՝ դանդաղ շնչառություն, նկատվում է շնչական կենտրոնի առաջնային կամ ռեֆլեկտոր արգելակման հետևանքով, որը դիտվում է.

1. Զարկերակային ճնշման բարձրացման դեպքում, աորտայի աղեղի և քներակների ծոցերի բարոռեցեպտորներից գնացող ռեֆլեքսների միջոցով: 
2. Հիպերօքսիայի դեպքում, երբ անջատվում է "հիպօքսիկ դրւսյվը" (զարկերակային արյան մեջ թթվածնի լարվածության իջեցման նկատմամբ զգայուն քեմոռեցեպտորների պարբերական գրգռումը):
3. Վերին շնչուղիներում օդի շարժման նկատմամբ դիմադրության մեծացման դեպքում նկատվում է խորը, դանդաղ շնչառություն` ստենոտիկ շնչառություն: Զարգացման մեխանիզմում դեր են խաղում գերլարումով աշխատող միջկողային մկաններից դեպի շնչական կենտրոն գնացող գրգիռները, ինչպես նաև Հերինգ- Բրեյերի արգելակող ռեֆլեքսի ուշանալը:
4. Փորձարարական կենդանիների մոտ խորը և շատ դանդաղ շնչառություն կարելի է ստանալ թափառող նյարդերի երկկողմանի հատումից հետո՝ վագուսային շնչառություն: Բացատրվում է Հերինգ-Բրեյերի արգելակող ռեֆլեքսի աֆերենտ օղակի անջատումով:
5. Շնչական կենտրոնի վրա այն գործոնների անմիջական ներգործության դեպքում, որոնք իջեցնում են կենտրոնի գրգռականությունը, օր. երկարատև և ծանր հիպօքսիայի (լեռնային հիվանդություն, արյան շրջանառության անբավարարություն և այլն), թմրեցուցիչների ազդեցության, գլխուղեղի որոշ օրգանական վնասումների (բորբոքում, այտուց, ուղեղային արյան շրջանառության խանգարում և այլն), ԿՆՀ-ի ֆունկցիոնալ խանգարումների (նևրոզ, հիստերիա) ժամանակ: Բոլոր այս դեպքերում շնչառությունը դանդաղ է, բայց կւսրող է ուդեկցվել խորության փոքրացումով, ինչը բերում է թերօդափոխության և շնչառության անբավարարության զարգացման:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին