Բնական աղետները  առաջանում են մեր մոլորակի աշխարհագրական չորս թաղանթներում /մթնոլորտ, ջրոլորտ, կենսոլորտ և քարոլորտ/ տեղի ունեցող փոփոխությունների հետևանքով: Մարդկային պատմության վաղ ժամանակաշրջանում աղետները հիմնականում առա-ջանում էին բնական երևույթներից: Բնական երևույթները ինքնին աղետ չեն: Դրանք այն ժամանակ են աղետ դառնում, երբ մարդը հայտնվում է նրանց գործունեության ոլորտում: Այսինքն,եթե ուժեղ երկրաշարժ կամ ուժեղ ջրհեղեղ է տեղի ունենում անբնակելի տարած-քում, ապա այդ երևույթները վտանգ չեն ներկայացնում և մարդկային զոհերի պատճառ չեն դառնում: Իսկ երբ մարդը բնակվում է սեյսմաակտիվ կամ սողանքավտանգ գոտում, ապա ենթարկվում է այդ երևույթների ազդեցությանը և դրա հետևանքով կրում զրկանքներ: Այդ երևույթները դիտվում են որպես աղետներ: Բնական աղետներն են՝ երկրաշարժը, սողանքը, ջրհեղեղը, փոթորիկը,մրրիկը, հեղեղը, կարկուտը, պտտահողմը, մառախուղը, հրաբուխը, ձնամրրիկը և այլն:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին