Բավականին հեռանկարային են կոմպոզիցիոն համակարգերը։ Դբանցից հաճախ կիրառվում են սիտալները՝ սպոդամեն և լիթիումի դիսիլիկատ։ Արդեն լայն տարածում են գտել իմպլանտատները մետաղական հիմքով (տիտան և նրա համաձուլվածքներ) և կենսաբանական ակտիվ կերամիկայի ծածկույթով (հիդրօքսիտպատիտ, տրիկալցիֆոսֆատ, ապակեկերամիկա՝ ակտիվ կոմպոնենտներով)։ Բոլոր տեսակի կալցիամ-ֆոսֆորային կերամիկական նյութերից կենսաակտիվ են միայն տրրկալցիֆոսֆատային և տետրակալցիֆոսֆատային կերամիկան։ Այդ երկու տեսակի կերամիկական նյութերից պատրաստված իմպլանտատները ցուցաբերում են բարձր կենսահամատեղելիության և օստեոինտեգրացիոն հատկություններ։ Կլինիկական պրակտիկայում  լայն տարածում  է գտել հիդրօքսիապատիտը:

Հիդրօքսիապատիտը մտնում է ոսկրային հյուսվածքի հանքանյութերի կազմի մեջ և ունի բյուրեղային կառուցվածք։ Հիդրօքսիապատիտի ռեզորբցիայի հետևանքով անջատվող կալցիումի իոնները հյուսվածքում դրսևորում են հակաբորբոքային ազդեցության, խթանում են ոսկրի ռեգեներացիան և հանքայնացումը։ Ֆոսֆոր պարունակող խմբերր ցուցաբերում են անաբոլիկ ազդեցություն, ակտիվացնելով ռեակտիվ ռեգեներացիայի պրոցեսները։ Բազմաթիվ կլինիկական դիտարկումները ցույց են տվել, որ հիդրօքսիապատիտը բնութագրվում է բարձր կենսահամատեղելիաթյամբ, չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ, չունի էմբրիաոոքսիկ և մուտագեն հատկություններ, ունի իմունոկարգավորիչ հատկություններ և չի առաջացնում լիմֆոցիտային բորբոքային ռեակցիա։ Այդ պատճառով այն լայն տարածում է գտել վիրաբուժական ստոմատոլոգիայով և իմպլանտոլոգիայում։ Կլինիկայում լայնորեն կիրառվում են տիտանից պատրաստված և հիդրօքսիապատիսավ (պլազմային փոշիացման ճանապարհով նստեցված) պատված իմպլանտատները։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին