Սրտի հեմոդինամիկ ֆունկցիան ուսումնասիրում են բալիստասրտագրության մեթոդով (ԲՍԳ), որը կայանում է մարդու մարմնի մեխանիկական շարժումների գծապատկերային գրանցման մեջ։ Այդ շարժումները պայմանավորված են սրտային կծկումներով, սրտից արյան արտամղումով և խոշոր անոթներով արյան շարժումով։ ԲՍԳ-ն թույլ է տալիս գնահատել սրտամկանի կծկողական ունակությունը, այդ թվում սրտային կծկումների ուժն ու համաձայնեցվածությունը, արյան սիստոլային արտամղման ծավալն ու արագությունը, սրտի խոռոչների արյունալցումը դիաստոլայի ընթացքում։ ԲՍԳ-ն կարևոր նշանակություն ունի սրտի տարբեր հիվանդությունների ախտորոշման գործում, այդ թվում սրտամկանի ինֆարկտի, նրա բորբոքումների (միոկարդիտների), սրտի իշեմիկ հիվանդության, ինչպես նաև սրտի կծկողականության վիճակի կանխագուշակման գործում:Սակայն, չնայած բալիստոգրաֆիկ կցորդի մատչելիությանը, ԲՍԳ-ի վերլուծության պարզությանը, այնուամենայնիվ այս մեթոդը չի ստացել լայն տարածում, թեկուզ և այն կարևոր մեթոդ է սրտային հիվանդությունների ախտաբանության մեջ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին