Բալանիտը առնանդամի գլխիկի (լատ. balanos առնանդամի գլխիկ), իսկ բալանոպոստիտն առնանդամի գլխիկի և թլիպի ներսային թերթիկի (լատ. posthe, posthion, praeputium` թլիպ) բորբոքումն է: Այն զարգանում է TV-ի անմիջական ազդեցությամբ, կամ երկրորդաբար թլիպային պարկում կուտակվող թարախի շնորհիվ գրգռման արդյունքում: Առնանդամի գլխիկին առաջանում են բազմաթիվ անցավ, բծային(հիպերեմիա, այտուց), երբեմն շանկրանման տարրեր (կատարալ և էրոզիվ խոցային բալանոպոստիտ): Հիվանդին անհանգստացնում է առնանդամի գլխիկի քորը, թլիպային պարկից հոսող սուր և տհաճ հոտ ունեցող արտադրությունը ևն: Երբեմն զարգանում է ֆիմոզ (թլիպի արտահայտված այտուցի հետևանքով), պարաֆիմոզ, որոշ դեպքերում առնանդամի նեկրոզ են:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին