Մանրէասպաններ: Մարդու և կենդանիների հիվանդություններ առաջացնող բակտերիաները ոչնչացնող քիմիական նյութեր։ Որոշ մանրէասպաններ պարունակում են նաև նյութեր, որոնք մանրէներին չեն սպանում, սակայն կասեցնում են դրանց զարգացումը։ Նման նյութերը կոչվում են բակտերիաստատիկներ։ Անօրգանական նյութերից մանրէասպան հատկությամբ օժտված են հալոգենները, ազոտի օքսիդները, քլորի երկօքսիդները, ջրածնի պերօքսիդը և այլն։ Քլորի հետ միասին որպես մանրէասպաններ լայն կիրառություն են գտել զանազան օրգանական քլորամիդներ, որոնք իրենց ակտիվությամբ մոտենում են քլորին։ Ակտիվ մանրէասպաններ են նաև ֆենոլը և նրա տարբեր ածանցյալները։ Մանրէասպաններ պատրաստուկների ակտիվությունը սերտորեն կապված է շրջապատի ջերմաստիճանի, pH-ի հետ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին