Բակտերիական բջջի հիմնական (նուկլեինաթթուների հետ միասին) բաղադրամասեր, որոնց հետ կապված են կարևորագույն կենսական պրոցեսներ։ Ինչպես բարձրակարգ օրգանիզմների սպիտակուցները,  բակտերիոպրոտեինները օժտված են բազմաթիվ կատալիտիկ հատկություններով, որոնք կապված են դրանց բազմազան ակտիվ խմբերի՝ առկայության հետ։ Այդ խմբերը մտնում են սպիտակուցի կառուցվածքի՝ մեջ կամ սպիտակուցների հետ կապված են կոֆերմենտների, նուկլեոտիդների ձևով։ Բակտերիոպրոտեիններին են պատկանում բակտերիական էկզոտոքսինները, ինչպես նաև պարզ ֆերմենտային հատկությամբ օժտված թույները, ֆիբրինոլիզինը, հիալուրոնիդազան, լեցիտինազան և այլն։ Կենսաբանական տեսակետից շատ կարևոր է լավ ուսումնասիրված տուբերկուլինը։ Բոլոր բակտերիոպրոտեինները  հակածիններ են, սակայն դրանցով իմունացնելիս, ստացված հակամարմինները որպես իմունիտետի գործոններ, հավասարարժեք չեն։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին