Բակտերիա (հուն. βακτήριον- ցուպիկ)- պրոկարիոտ (առանց բջջակորիզի) մանրէների (շատ հաճախ միաբջիջ) խումբ է: Ներկայումս նկարագրված են ավելի քան 10.000 բակտերիաների տիպեր, և կարծիք կա, որ գոյություն ունեն միլիոնավոր տիպեր: Բակտերիաներն ուսումնասիրում է մանրէաբանության բակետրիոլոգիա բաժինը:

Կառուցվածքը
Բակտերիաների բացարձակ մեծամասնությունը միաբջիջ են, բացառությամբ ակտինոմիցետների և թելավոր ցիանոբակտերիաների: Իրենց ձևով կարող են լինել` գնդաձև - կոկեր, ցուպիկաձև - բացիլներ, կլոստրիդիաներ, պսևդոմոնադներ, պարուրաձև - վիբրիոններ, սպիրիլներ, սպիրոխետներ, ավելի քիչ են հանդիպում աստղաձև, քառանիստաձև, խորանարդաձև, C- կամ O-աձև բակտերիաներ: Բակտերիաների ձևով են պայմանավորված նրանց այնպիսի հատկությունները, ինչպիսիք են շարժունակությունը, մակերեսներին կպչունակությունը և սննդանյութերի կլանումը: Բակտերիաների պարտադիր ենթակառուցվածքներից առանձնացնում են. նուկլեոտիդը, ռիբոսոմները, ցիտոպլազմատիկ թաղանթը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին