Ավշի գոյացումըԴեռևս 19-րդ դարի 50-ակաև թվակաևներին Կ. Լյուդվիգը առաջարկել է ավշագոյացման քամման (ֆիլտրացիոն) տեսությունը, որի համաձայն արյան պլազմայի քամման շարժիչ ուժը արյան հիդրոստատիկական ճնշումն է։ Այն ուղղված է դեպի միջբջջային տարածությունը, որտեղից էլ՝ դեպի ավշային մազանոթները։ Հետագայում է. Ստարլինգը ցույց տվեց, որ ճնշման այդ ուղղությանը հակազդում է արյան մեկ այլ ճնշում՝ օնկոսային ճնշումը։ Այդ ճնշումներից ածանցվում է ֆիլտրացիոն ճնշումը , որի մեծությամբ է որոշվում հյուսվածքային հեղուկի առաջացումը և բաշխումը արյան ու ավշի միջև։ Օրվա ընթաքում արյունից առաջանում է շուրջ 20լ հյոավածքային հեղուկ, որից 18լ-ը կրկին վերադառնում է երակային արյան մեջ, իսկ 2լ-ը՝ ավշային համակարգի մեջ։

Արյան հիդրոստատիկ ճնշումից բացի ֆիլտրացիայի չափը կախված է նաև արյան մազանոթների պատի թափանցելիության աստիճանից, որը տարբեր օրգաններում տարբեր է։ Մաշկի և կմախքային մկանների մազանոթների թափանցելիությունը զգալիորեն ցածր է, իսկ. սարդինը՝ բարձր։ Միաժամանակ, լյարդի միջբջջային տարածությունը հարուստ է սպիտակուցներով, որոնք հեշտությամբ մուտք են գործում ավշի մեջ և բարձրացնելով նրա կոլոիդ-օսմոսային ճնշումը՝արագացնում են ավշագոյացումը։ Այդ է պատճառը, որ կրծքային ավշային ծորանի ավշի պարունակության կեսից ավելին գոյանում է լյարդում։ Ավշագոյացմանը նպաստում է նաև հյուսվածքային հեղուկի օսմոսային ճնշման բարձրացումը, որը կարող է լինել, օրինակ, ուժգին նյութափոխանակության ժամանակ։ Նման դեպքում նյութափոխանակության ցածրամոլեկուլային արգասիքները, թափանցելով ավշի մեջ, մեծացնում են նրա օսմոսային ճնշումը և, հետևաբար, նաև ավշագոյացումը։

Եեթարկվելով հիդրոստատիկ և օնկոսային ճնշումների մշտական ներգործությանը ավշի գոյացումը և փոխադրումը, այնուամենայնիվ կատարվում է ոչ թե անընդհատ, այլ պարբերաբար։ Պարզված է, որ հյուսվածքի ցանկացած միկրոհատվածում արյան բոլոր մազանոթները միաժամանակ չեն գործում։ Նրանց միայն մի մասի լուսանցքն է գտնվում բաց վիճակում (բաց մազանոթներ), իսկ մյուս մասինը փակ է և նրանց միջով արյուն չի հոսում (փակ մազանոթներ)։ Բաց մազանոթներից ֆիլտրված հեղուկի մի մասը մնում է ազատ վիճակում, իսկ մյուս մասը կլանվում է միջբջջային տարածության բարձր հիդրոֆիլությամբ օժտված կոլոիդեերի կողմից և ուռչեցնում նրանց (կոլագենային  "սպունգ")։ Գործող մազանոթի շուրջն առաջացած այս մեխանիկական ճնշումից մազանոթը ժամանակավորապես փակվում է։ Առաջացած բարձր ճնշման տակ հյուսվածքային հեղուկի ազատ ջուրը քամվում է ավշային մազանոթի մեջ, որի հետևանքով միջբջջային տարածության ազատ ջրի մակարդակն իջնում է։ Այն լրացվում է կոլոիդ փուլի ջրի հաշվին։ Ուստի կոլագենային «սպունգի» ճնշումը տվյալ մազանոթի վրա թուլանում է, և մազանոթը բացվում է։ Իսկ հարևան փակ մազանոթներր նշած մեխանիզմով, բայց հակառակ հաջորդականությամբ բացվում են և գործում։ Մազանոթների լուսանցքի փակման և բացման պրոցեսը կարգավորվում է նաև սեղման անոթների գործունեությամբ։

Այսպիսով, տվյալ ավշային անոթների մեջ ավիշը լցվում է ոչ թե անընդհատ, այլ պարբերաբար՝ մղումներով, որը կախված է նրա շուրջն առաջացած հիդրոդինամիկ ուժերի ազդեցությունից։ Վերջինս իր հերթին անմիջական կախման մեջ է արյան պլազմայի քամման աստիճանից, որի որոշիչ ուժը արյան հիդրոստատիկ ճնշումն է։ Զարկերակիկի, մազանոթի, երակային արյան ճնշման բարձրացումը, որը կարգավորվում է հումորալ և նյարդային ճանապարհներով, ուժեղացնում է ավշագոյացման ընթացքը, իսկ արյան ճնշման անկումը, ընդհակառակը, ընկճում է ավշագոյացումը։ Ֆիզիկական և քիմիական թվարկած գործոններից բացի, ավշագոյացման ընթացքը ուժեղանում է նաև կենսաբանական ակտիվ մի շարք նյութերի ազդեցության տակ, որոնք կոչվում են ավշամուղ նյութեր։ Դրանցից են մեղվի և օձի թույնը, տզրուկի և խեցգետնի մզվածքները, ելակի քամուկը, պեպտոնները, հիստամինը, միկրոբային տոքսինները։ Այս նյութերը, առանց բարձրացնելու արյան հիդրոստատիկ կամ օսմոսային ճնշումը (իսկ երբեմն՝ իջեցնելով այն), բարձրացնում են արյան և ավշի մազանոթների թափանցելիությունը, ընկճում հյուսվածքային պատնեշի ֆունկցիան, որի շնորհիվ բարձրամոլեկուլային նյութերը, այդ թվում նաև սպիտակուցները հեշտությամբ թափանցում են միջբջջային տարածություն՝ բարձրաղցնելով հյուսվածքային հեղուկի օնկոսային ճնշումը, հետևաբար նաև ավշագոյացումը։ Նշած մեխանիզմով են զարգանում նաև ալերգիկ և բորբոքային ռեակցիաները։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին