Ավիշը օրգանիզմի ներքին միջավայրի բաղկացուցիչ մասն է և մասնակցում է բազմապիսի ֆունկցիաների իրականացմանը՝
1) Նպաստում է հյուսվածքային հեղուկի և բջիջների միկրոմիջավայրի հաստատուն ծավալի և բաղադրության պահպանմանը,
2) Մասնակցում է նաև հյուսվածքների միջև հեղուկների վերաբախշման պրոցեսին,
3) Չնայած հյուսվածքաարյունային պատնեշների գործունեությանը, օրվա ընթացքում 100-200գ սպիտակուցներ այնուամենայնիվ թափանցում են հյուսվածքային հեղուկի մեջ, որտեղից ավշի միջոցով կրկին փոխադրվում են դեպի արյուն,
4) Սպիտակուցների հետ միասին հյուսվածքային հեղուկից ավիշն արյան մեջ է փոխադրում նաև բջիջների կողմից սինթեգված բազմաթիվ կենսաբանական ակտիվ նյութեր և կրեատոր մակրոմոլեկուլներ, որոնք համարվում եհ տարբեր բնույթի հումորալ կարգավորիչներ,
5) Բարակ աղիքների ավշի մեջ են ներծծվում սննդի հետ ընդունած ճարպերն ու ճարպանման նյութերը,
6) Ավիշը հյուսվածքային հեղուկից փոխադրում է նյութափոխանակության այն արգասիքները, որոնք երակային արյան մեջ չեն թափանցել և դրանով մասնակցում է նաև նյութափոխանակության կարգավորմանը,
7) Ավիշը մեծապես նպաստում է իմունիտետի իրականացմանը՝ փոխադրելով իմունոգլոբուլիններ և անտիգեններ, պլազմատիկ բջիջներ, իմուն լիմֆոցիտներ և մակրոֆագեր։ Այսպիսով՝ ավիշը կատարելով ջրքաշի դեր, միջբջջային տարածությունից ջրի հետ միասին փոխադրում է այն բոլոր նյութերը, որոնք երակային արյան մեջ չեն թափանցել։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին