Մարմնի սխեմայի խանգարում (աուտոմետամորֆօպսիա)- սեփական մարմնի, նրա տարբեր մասերի աղավաղված ընկալում: Հիվանդը զգում է դրանց ձևի, մեծության, կազմության, քաշի, տեղադրության փոփոխություն: Նա գանգատվում է իր գլխի մեծացած կամ փոքրացած, ծայրանդամների երկարացած կամ կարճացած լինելուց, մարմնի տձևությունից (դիմորֆօպսիա), իր առանցքի շուրջը ոլորված, լայնացած, երկարացած լինելուց (դիսմեգալօպսիա): Երբեմն առաջանում է բացակայող (այս կամ այն պատճառով հեռացված) ծայրանդամի կեղծ առկայության զգացողություն (ֆանտոմային զգացողություն), իսկ ծանր դեպքերում կարող է առաջանալ նաև այդ նույն բացակայող օրգանի ցավ, մարմնի մասերի անջատվածություն։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին