Ատոմային էլեկտրակայանների վթարների ժամանակ ճառագայթող վթարների և ճառագայթային գոտիների բնութագիրը: Ատոմային էլեկտրակայանների կոնստրուկտորները և շինարարները հաշվել են, որ ԱԷԿ-ի վթարի հնարավորությունը անկասկած փոքր է: Սակայն, ցավոք, վթարներ ԱԷԿ-ում այնուամենայնիվ պատահում են, և նրանց շահագործման ժամանակահատվածում պաշտոնապես գրանցված է շուրջ 300 միջադեպ: Նրանցից ամենից խոշորներն են. Ույնդոքելեն (Մեծ Բրիտանիա, 1957թ.), Տրի-Մայլ-Այլենդը (ԱՄՆ, 1979թ.), Չեռնոբիլի ԱԷԿ-ը (ԽՍՀՄ, 1986թ.): Ըստ ՄԱԳԱՏԷ-ի սահմանման, ճառագայթող վթարները իրադարձություն են, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել ճառագայթահարման անկանոն պայմանների:

ՄԱԳԱՏԷ-ի և միջուկային էներգետիկայի գործակալության կողմից մշակված ԱԷԿ-ում տեղի ունեցող իրադարձությունների միջազգային սանդղակի համաձայն ԱԷԿ-ում բոլոր իրադարձությունները տարակարգվում են 7 մակարդակների: Առաջին - երրորդ մակարդակները կոչվում են պատահարներ, որոնց պատկանում են ԱԷԿ-ի շրջանակ-ներում տեղի ունեցող  իրադարձությունները, չորրորդ - յոթերորդ մակարդակները՝ վթարներ, որոնց դեպքում ռադիոակտիվ նյութերը (ՌՆ) արտահոսում են շրջակա միջավայր: Ջերմաէներգետիկ ռեակտորներում (ՋԷՌ) էներգիայի արտադրման դեպքում կու-տակվում են մեծ քանակությամբ ռադիոնուկլիդներ, որոնց մեջ առավել վտանգավոր են 20 իզոտոպներ, որոնք հանդիսանում են ճառագայթային վտանգավորության պոտենցիալ աղբյուրներ: Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարային բլոկի արտանետումների ռադիոնուկլիդային կազմի ակտիվության բաղադրամասերն են (%).

tb3

Տեղանքի վրա ռադիոնուկլիդների թափվելու դեպքում կարելի է որոշել ռադիոակտիվ աղտոտման հետքը, որի վրա առանձնացնում են աղտոտման հինգ գոտիներ՝ կախված ճառագայթման դոզայի հզորությունից և տարվա ընթացքում ստացված դոզայից (աղյուսակ 3): Ե գոտում և Ա գոտու արտաքին սահմանի վրա բնակչության մնալը հնարավոր է հակաճառագայթային պաշտպանության միջոցների օգտագործման դեպքում: Ա (ներքին սահման), Բ, Գ, Դ գոտիներում բնակչությունը, հիվանդները և հիվանդանոցների աշխատակազմը ենթակա է տարհանման: Բնակչության շրջանում ճառագայթային կորուստներ հնարավոր են մեղմ աղտոտման (Ա, նրա ներքին սահմանները), վերաբնակեցման իրավունքով բնակվելու (Բ), արտաբնակեցման (Գ) և բռնագրավման (Դ) գոտիներում:

tb4

Պայմանավորված   աղտոտման  խտությամբ՝ վարակված տարածքում առանձնաց-նում են 4 գոտիներ՝ օտարման, արտաբնակեցման, արտաբնակեցման իրավունքով բնակման, արտոնյալ սոցիալ-տնտեսական կարգավիճակով բնակման (աղյուսակ 4):

tb5

Բնակչության ճառագայթահարումը հնարավոր է.
1) Ռադիոակտիվ ամպի անցման դեպքում երկրի մակերևույթի վրա ՌՆ-ի հաշվին:
2) Ներշնչման և սննդի հետ ՌՆ ներթափանցման հաշվին:
3) Կոնտակտային ճառագայթման դեպքում՝ մաշկի և հագուստի վրա ՌՆ-ի ընկնելու արդյունքում:
4) Ռադիոկատիվ գործոնների համակցված ներգործության դեպքում:

Ռադիոակտիվ ամպի անցնելու դեպքում վտանգ են ներկայացնում ռադիոակտիվ յոդը և ռադիոակտիվ ազնիվ գազերը (ՌԱԳ)՝ հանդիսանալով գամա և բետա-գամա-ճառագայթիչներ, որոնք ներգործում են վահանաձև գեղձի մաշկային  ծածկույթների և վերին շնչառական ուղիների լորձաթաղանթի վրա:
Յոդ-131-ը, որպես բետա-գամա ճառագայթիչ, (կիսատրոհման ժամանակահատվածը 8,04 օր է) ներթափանցում է օրգանիզմ սննդի հետ և ներշնչման ճանապարհով, այնուհետև ներծծվում է արյան մեջ: Յոդի 70%-ը անցնում է վահանաձև գեղձ և դուրս է գալիս կենսաբանական մասնահատմամբ 120 օրվա ընթացքում, 70% հավա-սարաչափ բաշխվում է բոլոր օրգաններում, հյուսվածքներում և դուրս է գալիս օրգա-նիզմից կենսաբանական մասնահատմամբ 12 օրվա ընթացքում: Վթարի այդ շրջանը ստացել է "Յոդային վտանգ" անվանումը, որի տևողությունը հավասար է 1,5 – 2 ամսվա: Այնուհետև սկսվում է "ցեզիումային վտանգի" շրջանը, որը կարող է շարունակվել  շատ տարիներ: Ցեզիումի կիսատրոհման ֆիզիկական շրջանը 30 տարի է, մասնազատ-ման կենսաբանական շրջանը 40 – 200 օր է՝ մեծահասակների համար և 10 – 15 օր՝ երեխաների համար: Ցեզիումը հեռացվում է մեզի և կղանքի հետ: Վերքերը և այրվածք-ները ՌՆ-ի համար հանդիսանում են մուտքային դարպասներ: Կլանվող դոզայի դեպքում, որը գերազանցում է 100 Ռադ կամ 1գր, զարգանում է սուր ճառագայթային հիվանդություն (ՍՃՀ)՝ ոսկրուղեղային, աղիքային, տոքսիկ կամ ուղեղային ձևերի: ԱԷԿ  վթարների  դեպքում անվտանգության  ճառագայթահիգիենիկ  տեսանկյունները

Ճառագայթող վթարների առաջացման դեպքում տարբերում են երեք շրջաններ՝ վաղ, միջին և վերականգնողական:
Վաղ շրջանը կազմված է երկու փուլերից. առաջին փուլը՝ մինչև ՌՆ-ի արտանետումը՝ վթարի պահից, երկրորդ փուլը՝ արտանետումից սկզբից անմիջապես հետո: Վաղ շրջանի ընդհանուր տևողությունը կազմում է մի քանի ժամից մինչև մի քանի տասնյակ օր: Այդ շրջանի դեպքում աշխատակիցները և բնակչությունը ճառագայթվում են շրջակա միջավայրում գտնվող ՌՆ արտաքին և ներքին բետտա - գամմա ճառա-գայթման հետևանքով՝ մասնավորապես ճառագայթային յոդի արտանետման հաշվին:  Պաշտպանման միջոցները ընդգրկում են յոդային կանխարգելում, պատսպարում և տարհանում: Որոշակի միջոցառումներ անցկացնելու որոշումների ընդունման համար օգտվում են աղյուսակում տրված  չափանիշներից /աղյուսակ 5/:
   
tb6

Միջին շրջանը ընդգրկում է մի քանի ժամից մինչև մի քանի օր ժամանակահատված և կախված է վթարի վերացման և ռադիոակտիվ ամպի ձևավորման ավարտման ժամանակից: Բնակչությունը ենթարկվում է արտաքին և ներքին ճառագայթմանը՝ մակերևույթի վրա ՌՆ-ի գտնվելու հաշվին  և նրանց օրգանիզմ ներթափանցելու  սննդի, ջրի միջոցով: Վերականգնողական շրջանը տևում է մինչև պաշտպանական միջոցների ընդուն-ման դադարեցումը: Այն ավարտվում է բոլոր սահմանափակումների վերացումով և սո-վորական սանիտարադոզիմետրական վերահսկմամբ:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին