Ատամնավահանիկի մանրէների, նրանց էկզո- և էնդոտոքսինների ազդեցության ներքո, նաև թքի մածուցիկության բարձր ֆոնի վրա, երբ թուքը լիարժեք չի կատարում իր ֆունկցիաները(սննդի մնացորդների և մանրէների հեռացում) սկսվում է ատամնափառի աստիճանաբար կրակալում և կարծր ատամնանստվածքների (ատամնաքարերի) առաջացում: Ըստ քիմիական կառուցվածքի ատամնաքարերը կազմված են 10% ջրից, 13% օրգանական նյութերից և 77% անօրգանական նյութերից:

Ըստ տեղակայման տարբերում են
-վերլնդային ատամնաքարեր – salivary calculi
-ստորլնդային /ենթալնդային/ ատամնաքարեր – seramel calculi

Վերլնդային ատամնաքարը առաջանում է փափուկ նստվածքաշերտերի կրակալման հետևանքով, թքի մեջ գտնվող անօրգանական նյութերի շնորհիվ: Ատամնավահիկի գոյացումից մի շաբաթ անց նրանում ի հայտ են գալիս կրակալման օջախներ: Թքի դերը կրակալման մեջ ապացուցվում է նրանով, որ ատամնաքարերի հիմնական կուտակումները հայտնաբերվում են թքածորանների ելանցքների շրջանում գտնվող ատամների համապատասխան մեկերեսներին` ստորին ծնոտի ֆրոնտալ ատամների լեզվային մակերեսին և վերին ծնոտի ծամիչ ատամների վեստիբուլյար մակերեսին:
Վերլնդային ատամնաքարերը համեմատաբար ավելի փխրուն են քան ստորլնդայինները: Անօրգանական նյութերից այստեղ գերակշռում է կալցիումի ֆոսֆատը, բացի այդ քիչ քանակով կան նաև կալցիումի կարբոնատ և մագնեզիումի ֆոսֆատ: Ատամնաքարերի ատաջացման ինտենսիվությունը կախված է թքի քանակից և որակից, ծամողական ակտի թերություններից /անտոգոնիստ ատամների բացակայությունից կամ միակողմանի ծամումից/, սխալ բժշկական միջամտությունից /վատ լեցավորում և պրոթեզավորում/: Այսպիսով, կարելի է ասել, որ բոլոր այն գործոնները, որոնք նպաստում են ատամի մակերեսի ոչ լիարժեք մաքրմանը /բերանի խոռոչի վատ հիգիենա, անորակ լեցավորում և պրոթեզավորում, ծամողական ակտի խանգարումներ և այլն/ բերում են ատամնափառի կուտակմանը և հետագա կրակալմանը: Բացի տեղային գործոններից ատամնաքարերի մեծ կուտակման պատճառ կարող են դառնալ և ընդհանուր գործոնները`օրգանիզմի նյութափոխանակության խանգարումներ, որոնք քարերի կուտակման պատճառ են դառնում ոչ միայն ատամների վրա,այլ թքագեղձերում, նրանց ծորաններում, երիկամներում, լեղապարկում:

Վերլնդային ատամնաքարերի առաջացման մեխանիզմների հետ կապված կան մի քանի տեսություն
1.Ըստ առաջին տեսության մարդու թուքը պարունակում է կալցիումի ֆոսֆատներ և կարբոնատներ, որոնք ածխաթթվի առկայության պայմաններում գտնվում են լուծված վիճակում: Թքի և օդի հպման ժամանակ ածխաթթվի մի մասը գոլորշիանում է, ինչի հետևանքով նշված աղերը լուծույթից նստում է ու կրակալում ատամնափառը:
2.Երկրորդ տեսության էությունը կայանում է նրանում, որ կալցիումի իոնները և սպիտակուցները գտնվում են թույլ կապի մեջ, որը հեշտությամբ խախտվում է տարբեր արտածին ներազդող պայմաններում և կալցիումի իոնները ընկնում են նստվածքի մեջ:
3.Ըստ երրորդ տեսության ատամնափառի կրակալման հիմնական դերը հատկացվում է ատամնափառի մանրէներին /լեպտոտրիկս, ակտինոմիցետ/, որոնք ընդունակ են կլանել թքից կալցիումի իոնները:
Ատամնափառի կրակալման ինտենսիվությունը կապում են նաև թքի քանակի հետ. ինչքան թքի քանակը շատ է, այնքան ատամնափառը արագ է կրակալվում:
Հարկ է նշել նաև, որ ատամնաքարի առաջացմանը մեծ դեր է խաղում նաև օրգանիզմի ընդանուր նյութափոխանակության վիճակը: Այն մարդկանց մոտ, ովքեր տառապում են լեղապարկի կամ երիկամների քարային հիվանդություններով, ատամնաքարերը ավելի արագ և ինտեսիվ են առաջանում:

Ըստ Կոլեսովի ատամնաքարերը ըստ կառուցվածքային առանձնահատկությունների բաժանում են 3 խմբի`
1.Բյուրեղային-հատիկավոր
2.Համակենտրոն-կեղևանման
3.Կոլոմորֆ

Բյուրեղային-հատիկավոր ատամնաքարերը բնորոշվում են անօրգանական բյուրեղների անկանոն դասավորվածությոմբ ամորֆ օրգանական նյութի մեջ:
Համակենտրոն-կեղևանման ատամնաքարերում անօրգանական նյութը կեղևանման շերտեր է կազմում օրգանական նյութի մեջ, այպիսով օրգանական նյութի շերտը հաջորդում է անօրգանականի:
Կոլոմորֆ ատամնաքարում գերակշռում են անօրգանական նյութերը, որոնք համարյա ամբողջովին դուրս են մղում օրգանական նյութերը:
Վերլնդային ատամնաքարերը ժամանակի ընթացքում մեծանում են և կարող են տարածվել ատամի մակերեսով հետևյալ ուղղություններով
ա/ քիչ արտահայտված վերլնդային ատամնաքարը կարճ ժամանակահատվածում քայքայում է ատամ-լնդային ակոսը և անցնելով պերիօդոնտ առաջացնում է ատորլնդային ատամնաքար, որը արագ աճում է դեպի արմատ` քայքայելով պերիօդոնտալ կապանը և առաջացնելով պարօդոնտալ և ոսկրային գրպաններ:
բ/ առաջացնում է արտահայտված վերլնդային ատամնաքար, որը աճում է դեպի ատամի կտրող և ծամող մակերես, առանց ատամ-լնդային կապանը վնասելու:  
գ/ առաջանում է արտահայտված վերլնդային ատամնաքար, որը աճում է ինչպես դեպի կտրող եզրը, այնպես էլ դեպի ատամ-լնդային ակոսը, վնասելով այն և առաջացնելով ստորլնդային ատամնաքար:

Վերլնդային ատամնաքարի էլեկտրոնային-մանրադիտակային հետազոտումը ցույց է տվել, որ նա կազմված է շեղանկյունաձը բյուրեղներից – վիտլոկիտի բյուրեղներից, որոնց միջև հայտնաբերվում են տարբեր տեսկի կրակալված բակտերիաներ, որոնք ունեն ավազի ժամացուցի տեսք: Ատամնաքարի մեջ գտնվող միկրոօրգանիզմներից շատերը կենսունակ չեն: Հասնելով որոշակի մաքսիմումի, որը բնորոշ է տվյալ մարդու, ատամնաքարի աճը կանգ է առնում: Այն ժամանակը, որը անհրաժեշտ է ատամնաքարի մաքսիմալ աճի համար 10 շաբաթիրց մինչև 6 ամիս:
Ստորլնդային ատամնաքարը կարող է առաջանալ ինքնուրույն: Գոյություն ունի կարծիք, թե այս քարերն առաջանում են բորբոքային արգասիքներից` ֆիբրինից և օջախում առկա հանքային աղերից: Այս քարերի առաջացմանը մասնակցում են նաև հյուսվածքային հեղուկը, անջատված էպիթելային բջիջները և ախտաբանական լնդագրպանիկի միկրոօրգանիզմները:
Ստորլնդային ատամնաքարը տարբերվում է վերլնդայինից ծագումով, տեղակայումով, գույնով և տեսքով: Նրանք ավելի ամուր են, մուգ են և դժվարությամբ են անջատվում ատամի մակերեսից:
Ստորլնդային ատամնաքարի քանակը կախված է բորբոքային պրոցեսների արտահայտվածությունից և առաջին հերթին ատամնալնդային գրպանիկում փոխանակային խրոցեսների խանգարման աստիճանից:
Ստորլնդային ատամնաքարը հայտնաբերվում է պարօդոնտալ գրպանիկի զոնդավորումով, ինչպես նաև կարելի է հայտնաբերել ռենտգենաբանորեն: Ատամնաքարի վերին շերտերը հարուստ են Գրամ-բացասական թելանման միկրոօրգանիզմներով, իսկ միջին և խորանիստ շերտերը Գրամ-դրական:  Քարի մեջ տարանջատում են 3 գոտի – կորիզ, ներքին և ծայրամասային մակերես: Ներքին մակերեսին միկրոօրգանիզմներ չեն հայտնաբերվում:

Ատամնանստվածքների հեռացման մեթոդներ
Ատամնանստվածքներին առաջնահերթ տեղ է հատկացվում ինչպես կարիեսի, այնպես էլ պարօդոնտի հիվանդությունների առաջացման պաթոգենեզում: Չի կարելի բուժել պարօդոնտի հիվանդությունը առանց ատամնանստվածքների հեռացման: Լնդերի վրա ատամնանստվածքները ազդում են երկու ուղղությունով`
1.Մեխանիկորեն- ատամնանստվածքի անհարթ մակերեսին անընդհատ շոշափումը բերում է լնդի բորբոքմանը: Առաջացած բորբոքումը նպաստում է քարի մեծացմանը, իսկ այն իր հերթին, ուժեղացնում բորբոքային պրոցեսը:
2.Ինֆեկցիոն- կապված մակերեսային չկրակալված շերտի մանրէների վիրուլենտականության հետ: Նրանց էկզո- և էնդոտոքսինները առաջացնում են լնդի բորբոքում, իսկ ատամնալնդային կապանի վնասումից հետո` նաև պերիօդոնտի բորբոքում:

Այսպիսով, ատամնանստվածքների հեռացումը հանդիսանում է կարևոր բուժիչ և կանխարգելիչ միջոց: Գոյություն ունի ատամնանստվածքների հեռացման 2 տեսակ` անհատական և մասնագիտական: Անհատական հեռացումը կատարվում է տանը ատամնային մածուկների, փոշիների, խոզանակների, թելերի և այլ անհատական հիգիենայի միջոցներով: Այս մեթոդով հնարավոր է հեռացնել միայն փափուկ ատամնափառը և կանխել նրա հետագա առաջացումը: Ատամնային վահանիկը և ատամնաքարը հեռացնելու համար անհրաժեշտ է մասնագիտական մոտեցում:

Մասնագիտական մաքրումը բաղկացած է հետևյալ փուլերից
1.Վեր- և ստորլնդային ատամնաքարերի հետացում
2.Պսակային և արմատային մակերեսի հղկում
3.Մաքրված մակերեսի մշակում ֆտոր և կալցիում պարունակող նյութերով /2% NaF, 10% Ca-գլուկոնատ/

Ատամնաքարերը հեռացնելու համար գոյություն ունի մի քանի եղանակ
ա/ մեխանիկական – ձեռքի գործիքների օգնությամբ
բ/ քիմիական -18-20% օրգանական թթուների օգնությամբ
գ/ ֆիզիկական – ուլտրաձայնային սարքի օգնությամբ
Ատամնաքարերի մեխանիկական հեռացման համար օգտագործում են կեռիկների (սկելեռներ) հավաքածու /Զագսի, Գոֆունգի/, որոնք կազմված են 6-12 գործիքից, համապատասխան ֆրոնտալ և ծամիչ ատամների աջ և ձախ կողմերի համար, ինչպես նաև օգտագործում են սուր արտաքերիչ: Ատամնաքարերը հեռացնելու ժամանակ գործիքի և մակերեսի միջև անկյունը պետք է կազմի 70-80օ:

Ատամնաքարերի մեխանիկական հեռացման ժամանակ պետք է պահպանվեն հետևյալ կանոնները
1.բոլոր գործիքները պետք է լինեն մանրէազերծված
2.միջամտությունից առաջ վիրահատաան դաշտը պետք է ախտահանվի հականեխիչ լուծույթներով
3.միջամտությունը կատարել առանց կտրուկ շարժումների
4.բժիշկի ձեռքը պետք է ֆիքսված լինի հիվանդի ծնոտին
5.շարժվող ատամներըպետք է ֆիքսել ազատ ձեռքով
6.բժիշկը պետք է աշխատի ակնոցներով և ձեռնոցներով
Ատամնաքարերը լիարժեք հեռացնելու համար պետք է պահպանվի հետևյալ կարգը. սկզբում հեռացվում են ատամի վեստիբուլյար մակերեսի ատամնաքարերը, այնուհետև հպվող մակերեսինը և վերջապես քմային և լեզվային մակերեսները: Մեկ այցելության ընթացքում ցանկալի հեռացնել ատամնաքարեր ոչ ավել քան 4-6 ատամների շրջանում, հատկապես երբ հեռացվում են նաև ստոլնդային ատամնաքարերը և գրանուլյացիաները:
Կարծր ատամնաքարեր հեռացնելուց առաջ կարելի է օգտագործել պրոտեոլիտիկ ֆերմենտներով ապլիկացիաներ 7-10 րոպեով: Ատամնաքարերի քիմիական հեռացման մեթոդները այժմ մեծ կիրառություն չունեն, քանի որ այդ օրգանական թթուները բացասական ազդեցություն են թողնում ինչպես ատամի կարծր հյուսվածքների, այնպես էլ պարօդոնտի փափուկ հյուսվածքների վրա: Ուլտրաձայնային մեթոդի համոր օգտագործում են հատուկ ուլտրաձայինային սարքեր, որոնք առաջացնում են բարձր հաճախականության ուլտրաձայնային տատնումներ, որոնք էլ ջրի շիթի միջոցով փոխանցվում են հատուկ ծայրակալին:

Ուլտրաձայինային սրքերը օգտագործելիս պետք է հաշվի առնել հետևյալ կանոնները
-ծայրակալի սուր աշխատող մասը չի կարելի տեղադրել ատամի առանցքին ուղահայաց
-չգործադրել ճնշում ատամի մակերեսին
-չօգտագործել սարքը առանց ջրային սառեցման

Ուլտրաձայինային մեթոդը հակացուցված է այն հիվանդներին, ովքեր ունեն սրտի ռիթմի գրգռիչ: Ուլտրաձայնային մեթոդով դժվարացած է հեռացնել ստորլնդային ատամնաքարերը և մանր բեկորները:
Այսօր ատամնանստվածքների հեռացման օպտիմալ մեթոդ է համարվում հենդի-բլաստերի օգտագործումը, որը հեռացնում է ատամնափառը աբրազիվ փոշու օգնությամբ /նատրիումի հիդրոկարբոնատի հիմքի վրա/, որը ջրային ճնշման ներքո ուղղվում է դեպի ատամի մշակվող մակերեսը: Անկախ նրանից, թե որ մեթոդնենք ընտրել ատամնանստվածքները հեռացնելու համար, անհրաժեշտ է լինդը և ատամի մակերեսը մշակել հակասեպտիկներով, մասնավորապես` 0,01-0,03% քլորհեքսիդինի լուծույթով, կամ, անհրաժեշտության դեպքում, կատարել անզգայացում: ՈՒլտրաձայնային սկելերի օգտագործումից հետո աշխատանքի որակը ստուգում են ձեռքի գործիքներով: Ատամի մաքրված մակերեսը լավ հղկվում է,ատամնափառի կրկնակի կուտակումը կանխարգելու նպատակով: Դրանից հետո լինդը նորից մշակում են հակասեպտիկ լուծույթով և, անհրաժեշտության դեպքում, դնում են բուժիչ վիրակապ:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին