Այս վնասվածքի դեպքում առաջին մի քանի ժամերի ընթացքում հիվանդները գանգատվում են տնքացող ցավից հանգստի պայմաններում, որը ուժեղանում է կծելու ժամանակ: Երբեմն հարգագաթային պերիոդոնտի մեխանիկական ճնշման հետևանքով կարող է տեղի ունենալ ատամի նյարդանոթային ցողունի պատռում և կակղանի մեռուկացում: Վերջինիս դեպքում ատամը որոշ ժամանակ անց գունափոխվում է (մոխրագույն) և ի հայտ են գալիս քրոնիկական պերիոդոնտիտներին բնորոշ երևույթներ (ոսկրային հյուսվածքի նոսրացում, խուղակների առաջացում և այլն): Ատամի կակղանի կենսունակության պահպանման որոշման համար կատարվում է ԷՕԱ: Վերջինս կատարում են վնասվածքից 2-3 օր հետո: Տարբերակիչ ախտորոշումը կատարում են ատամի արմատի կոտրվածքի հետ: Վերջինս ստույգ երևում է ռենտգենաբանական պատկերի վրա:

Բուժում: Ատամի սալջարդի դեպքում բավական է նրա համար ստեղծել հանգստի պայմաններ` բացառել կոշտ սննդի ընդունումը, հանել ատամը օկլյուզիայից: Նյարդանոթային խրձի պատռման ժամանակ կատարում են կակղանի հեռացում և արմատալիցք: Եթե տեղի է ունենում ատամի գունափոխում, ատամնալիցք կատարելուց առաջ ատամը սպիտակեցնում են:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին