Արյունային կղանքը համարվում է ստամոքսաղիքային համակարգի արյունահոսության կարևոր ախտանիշ: Կղանքի գույնը կարող է տարբերվել՝ կախված թե արյունահոսությունը աղիքի որ հատվածից է առաջացել: Այն կարող է լինել սև՝ ձյութանմանից մինչև բաց: Կղանքի սև գույնը պայմանավորված է այն հանգամանքով, որ հեմոգլոբինի քայքայման հետևանքով առաջանում է երկաթի ծծմբաջրածին: Սև, ձյութանման կղանքը վկայում է այն մասին, որ մարսողական խողովակի վերին հատվածներում երկար ժամանակ հավաքվել է նշանակալի քանակությամբ արյուն:

Պետք է հիշել, որ կղանքի մուգ գույնը հաճախ առաջանում է որոշակի դեղանյութերից (երկաթ, ածուխ պարունակող բիսմուտ De-Nol) նաև այն դեպքում, երբ սննդակարգում շատ է օգտագործվում բազուկ, կարմիր գինի, սև մորի, հապալաս և այլն: Մուգ բալի գույն դիտվում է չափավոր արյունահոսության ժամանակ, երբ դա տեղի է ունեցել աղիների վերջնամասում: Ավելի կարմիր գունավորմամբ կղանքը, որը միաժամանակ պարունակում է մեծ քանակությամբ լորձ, դիտվում է, երբ առկա է արյունահոսություն հաստ աղու ստորին հատվածներում: Եթե կղանքը ալ կարմիր երանգ ունի, դա վկայում է հաստ աղու ստորին շրջանի արյունահոսության մասին: Առավել հաճախ այն դիտվում է թութքի և հետանցքի ճաքերի դեպքում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին