Արյունահոսքի սիստոլային և րոպեական ծավալՍիստոլայից առաջ փորոքի արյան առավելագույն ծավալը կազմում է 140-180մլ։ Այդ ծավալը կրում է "վերջնական դիաստոլային" ծավալ անվանումը։ Սրտի գործունեության ամենաէական ցուցանիշը նրա արտամղած արյան ծավալն է։ Տարբերում են արյունահոսքի սիստոլային և րոպեական, ծավալներ։ Արյան այն քանակը, որը արտամղվում է յուրաքանչյուր փորոքից սրտի մեկ կծկման ժամանակ դեպի աորտայում թոքային զարկերակ, կոչվում է արյունահոսքի սիստոլային ծավալ։ Մեկ րոպեում սրտային կծկումների 70-75 հաճախության դեպքում արյան սիստոլային ծավալը հավասար է 65-70 մլ-ի։ Հանգստի վիճակում փորոքից արտամղվող արյան ծավալը կազմում է դիաստոլայի վերջում սրտի այդ խոռոչում պարունակվող արյան ընդհանուր քանակի մեկ երրորդից մինչև կեսը։

Արյան արտռամղումից հետո փորոքում մնում է շուրջ 70մլ արյուն (140-70=70մլ)։ Այդ ծավալն անվանում են "վերջնական-սիստոլային"։ Այն միշտ գոյություն ունի, քանի որ սիրտն ընդունակ չէ դուրս մղելու փորոքնեում եղած ամբողջ արյունը։ Ընդունված է վերջնական սիստոլային ծավալը բաժանել երկու առանձին մասերի՝ մնացորդային և պահեստային։ Մնացորդայինը արյան այն ծավալն է, որը փորոքներում մնում է նույնիսկ նրանց ամենաոզոր կծկումից հետո։ Պահեստային է կոչվում արյան այն ծավալը, որը կարող է դուրս մղվել փորոքներից նրանց ինտենսիվ աշխատանքի ժամանակ՝ ի լրացում հանգստի պայմաններում արտամղված սիստոլային ծավալի։ Պահեստային ծավալը հանդիսանում է ինքնատիպ դեպո, որը ֆիզիկական ծանրաբեռնվածության, ստրեսների ժամանակ ապահովում է սրտային արտամղման մեծացումը։ Կարգավորող մեխանիզմները սիստոլային ծավալի վրա ազդում են սրտամկանի կծկման ուժի փոփոխման ճանապարհով։ Մասնավորապես, սրտային կծկումների ուժի փոքրացման դեպքում սիստոլային ծավալը փոքրանում է։ Սիստոլային ծավալի նորմավորման համար այն հաշվարկում են մարմնի միավոր մակերեսի վրա։ Ստացված մեծությունը կոչվում է հարվածային ցուցանիշ և բնականոն պայմաններում չափահաս մարդու համար հավասար է 41մլ/մ2։ Սիստոլային ծավալի որոշման համար արյունահոսքի րոպեական ծավալը (ԱՐԾ) բաժանում են մեկ րոպեում տեղի ունեցող սրտի կծկումների թվի վրա։

ԱՐԾ-ը արյան այն ընդհանուր քանակն է, որն արտամղվում է սրտի փորոքի կողմից մեկ րոպեի ընթացքում։ Այն նույնն է սրտի աջ և ձախ փորոքների համար։ Հանգստի ժամանակ ԱՐԾ-ն կազմում է շուրջ 5լ։ ԱՐԾ-ի մեծության անհատական տարբերությունները հարթելու համար, այն արտահայտում են սրտային ցուցանիշի (ինդեքսի) ձկով։ Սրտային ինդեքսը՝ ԱՐԾ-ի մեծությանն է բաժանած մարմնի մակերեսի 1մ2-ու վրա։ Սրտային ինդեքսի միջին մեծությունը տատանվում Ւ 2-4 լ/րոպե մ2 -ու սահմաններում։ ԱՐԾ-ի մեծությունը որոշող գործոններն են՝ արյան սիստոլային ծավալը, սրտային կծկումների հաճախականությունը, դեպի սիրտ վերադարձող երակային արյան քանակը և անոթների ծայրամասային ընդհանուր դիմադրությունը։
Գոյություն ունեն ԱՐԾ-ի որոշման մի քանի մեթոդներ՝ Ֆիկի, ներկանյութերի կամ ռադիոակտիվ նյութերի նոսրացման, ջերմային և այլն։ Ֆիկի մեթոդով որոշելու համար չափում են 1 րոպեում յուրացված թթվածնի ծավալն ու հաշվում ստացված մեծության հարաբերությունը զարկերակային (А02) և երակային (V02) արյան թթվածնի ծավալային տարբերությունը՝ արտահայտված տոկոսներով։

Նոսրացման մեթոդի կիրառման ժամանակ ներկանյութի կամ որևէ այլ հայտաբերիչի որոշակի քանակություն ներարկվում է երակի մեջ, որտեղից այն անցնում է աջ սիրտ և խառնվում արյան հետ։ Ներկանյութի ներարկումից անմիջապես հետո զարկերակի մեջ մտցված ծայրակով հավաքում են արյունր և որոշում ներկանյութի խտությունը։ Սկզբում այն ալիքաձև բարձրանում է, ապա իջնում։ Որոշ ժամանակ անց, երբ ներկանյութի առավելագույն քանակ պարունակող արյան բաժինը կրկին անցնում է ձախ սրտի միջով, ներկանյութի խտությունը զարկերակային արյան մեջ կրկին որոշ չափով մեծանում է (վերաշրջապտույտի ալիք)։ Ստացված տվյալներից կազմում են նոսրացման կորը, և իմանալով արյան մեջ ներմուծված նյութի քանակությունն ու նրա պարունակությունը զարկերակային արյան մեջ, ինչպես նան այն ժամանակը, որը պահանջվում է արյան շրջանառության միջով ներարկված նյութի ամբողջ քանակի անցման համար, հաշվարկում են ԱՐԾ-ն ըստ հետևյալ բանաձևի՝ ԱՐԾ=60J/CT, որտեղ յ-ն ներարկված նյութի քանակն է արտահայտված միլիգրամներով, C-ն նրա միջին խտությունը, արտահայտված մզ/լ, որը հաշվարկվում է նոսրացման կորով, T-ն շրջապտույտի առաջին ալիքի տևողությունն է՝արտահայտված վարկյաններով։ Ներկայումս կիրառվում է ինտեգրալ ռեոգրաֆիայի (հոսքագրության) մեթոդը, կամ մարդու մարմնի հյուսվածքների էլեկտրական դիմադրության գրանցումը մարմնի միջով անցնող էլեկտրական հոսանքի անցնելու ժամանակ։ Գրանցելով կրծքի վանդակի գումարային էլեկտրական դիմադրությունները մի քանի ուղղություններով և կիրառելով մարմնի չափերն ու կառուցվածքային առանձնահատկությունները բնութագրող բանաձևեր, հոսքագրության կորերի միջոցով կարելի է որոշել սիստոլային ծավալի մեծությունը, իսկ այն բազմապատկելով սրտային կծկումների թվով՝ ստանալ ԱՐԾ-ի մեծությունը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին