Արյունահոսային (հեմոռագիկ) բորբոքումն առաջանում է այն դեպքում, երբ էքսուդատը պարունակում է մեծ քանակի էրիթրոցիտներ: Բորբոքման այդ տեսակը հանդիպում է սիբիրյան խոցի, ժանտախտի, գրիպի և այլ դեպքերում: Երբեմն էրիթրոցիտները այնքան շատ են լինում, որ էքսուդատը հիշեցնում է արյունահոսություն (օրինակ` սիբիրախոցային մենինգոէնցեֆալիտի դեպքում):

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին