Արյունը անոթներում շարժվելիս հաղթահարում է ոչ միայն անոթային հունի ճյուղավորությունների հսկայական դիմադրությունը, այլ նաև սեփական մասնիկների ներքին շփումը։ Շարժման ժամանակ մասնիկնհրի միջև առաջացած շփման դիմադրությունը կոչվում Է մածուցիկություն։ Ինչքան մեծ է հեղուկի մածուցիկությունը, այնքան փոքր է նրա ծորունակությունը։ Արյան մածուցիկությունը համեմատում են թորած ջրի մածուցիկության հետ, վերջինս ընդունելով որպես 1 միավոր։ Արյան պլազմայի մածուցիկությունն ավելի ցածր է (1,8-2,5), քան ամբողջական արյան մածուցիկությունը (4-5), որը բացատրվում է արյան բջիջների մեծ դիմադրությամբ։ Պարզ է, որ հեմատոկրիտի մեծացմանը զուգընթաց մեծանում է նաև արյան մածուցիկությունը։ 

Արյունը ոչ միատարր (ոչ նյուտոնյան) հեղուկ է և անոթային հունում շարժվելիս փոխում է իր մածուցիկությունը։ 150մկմ-ից ավելի փոքր շառավիղ ունեցող անոթներում նկատվում է արյան մածուցիկության անկում։ Այս երևույթը, որը կոչվում է Ֆարեուսի և Լիդկվիստի անունով, բացատրվում է նրանով, որ մանր անոթներում արյան պլազման աոպատային դիրք է գրավում, իսկ ձևավոր տարրերը առանցքային։ Դա հեշտացնում է արյան շարժումը միկրոցիրկուլյատոր անոթներում։ Մածուցիկությունը հանդիսանում է օրգանիզմի արյան ճնշումն ապահովող գործոններից մեկը։ Նրա մեծացումը մեծ վտանգ է ներկայացնում սիրտանոթային համակարգի գործունեության համար։ Արյան բաղկացուցիչ մասերը ազդում են նաև նրա մյուս ֆիզիկական հատկության՝ տեսակարար կշռի վրա։ Միջին տարիքի առողջ մարդու արյան տեսակարար կշիռը 1,052-1,064 է, էրիթրոցիտներինը 1,090, պլազմայինը 1,025-1,034: Դրա մեծությունը պայմանավորված է պլազմայի բաղադրիչ մասերի, էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակով։ էրիթրոցիտային զանգվածի տեսակարար կշիռը, կապված հեմոգլոբինի երկաթի հետ, անհամեմատ մեծ է լեյկոցիտների և թիթեղիկների տեսակարար կշռից։ Բնականաբար պոլիցիտեմիայի դեպքում արյան տեսակարար կշիռը մեծանում է, իսկ օլիգոցիտեմիայի ժամանակ` փոքրանում։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին