Անոթային լարվածության կարգավորման հումորալ գործոնները այն քիմիական նյութերն են, որոնք արյան մեջ շրջելով փոխում են անոթների լարվածությունը։ Դրանց թվին են պատկանում ներքին սեկրեցիայի գեղձերում արտադրվող իսկական հորմոնները, ինչպիսին են վազոպրեսինը. ադրենալինը, նորադրենալինը, ալդոստերոնը։ Երկրորդ խումբն են կազմում այն կենսաբանական ակտիվ նյութերը, որոնք առաջանում են որոշակի բջիջներում և նյարդային վերջույթներում։ Արտադրվելով տվյալ օրգանում, առաջին հերթին նրանք ազդում են նույն օրգանի, իսկ հետո արյան միջոցով մյուս օրգանների անոթների վրա։ Դրանք են հիստամիեը, սերոտոնինը, ացետիլխոլինը, բրադիկինինը, ռենինը։ Երրորդ խմբին են պատկանում նյութափոխանակության արգասիքները, որոնք գոյություն ունեն ցանկացած հյուսվածքներում, անոթների շուրջը։ Դրանք են ածխաթթու գազը, կաթնաթթուն և պիրոխաղողաթթուն, ադենոզինը, կալիումի ու նատրիումի իոնները։

Անոթասեղմիչ նյութեր։ Կատեխոլամինևերն արտադրվում են մակերիկամների միջուկում և այլուր, որտեղ կա քրոմաֆինային հյուսվածք (աորտայում, քնային զարկերակների երկատման տեղում, սիմ-պաթիկ հանգույցներում)։ Նորադրենալինն ու չնչին քանակով նաև ադրենալինը արտադրվում են սիմպաթիկ նյարդաթելերի վերջույթներում։ Հորմոնալ ազդեցությունը հիմնականում պայմանավորված է ադրենալինով։ Այդ հորմոնները համընդհանուր ազդեցություն են թողնում անոթների մկանների վրա։ Եթե նորադրենալինը հիմնականում նեղացնում է անոթները, ապա ադրենալինը կարող է թողնել ինչպես անոթասեղմիչ, այնպես էլ անոթալայնիչ ազդեցություն։ Այսպես, մաշկի, մարսողության օրգաննների, երիկամների ու թոքերի զարկերակների և զարկերակիկների վրա ադրենալինը թողնում Է անոթասեղմիչ, իսկ բրոնխների հարթ մկանների վրա անոթալայնիչ ազդեցություն։ Ֆիզիկական լարվածության և ստրեսեերի ժամանակ ադրենալինն ուժեղացնում Է արյան հոսքը սրտի պսակաձև անոթներում, ուղեղի և կմախքային մկանների անոթներում, լայնացնելով դրանց։

Կատեխոլամինների ազդեցության տարբեր ուղղվածությունը բացատրվում Է նրանով, որ անոթների պատերում գոյություն ունեն հատուկ քիմիական կառուցվածք ունեցող α- և β–ադրենընկալիչներ պարունակող թաղանթային հատվածներ։ α-ընկալիչների խթանումն առաջացնում Է անոթների նեղացում, ( β-ընկալիչներինը՝ լայնացում։ Նորադրենալինը փոխներգործվում Է а-ադրենընկալիչների հետ, իսկ ադրենալինը а- և β-ընկալիչների հետ։ Անոթներում սովորաբար գոյություն ունեն ընկալիչների երկու տեսակն Էլ, չնայած նրանց քանակն ու հարաբերակցությունը անոթային համակարգի տարբեր բաժիններում կարող են տարբեր լինել։ Այսպես, սրտի պսակաձև անոթներում և գլխուղեղի անոթներում գերակշռում են  β-ադրենընկալիչները։ Սակայն այժմ գիտնականների մեծ մասը ուղեղի անոթների, սրտի պսակային անոթների և աշխատող կմախքային մկանների անոթների լայնացումը բացատրում են ոչ միայն ադրենալինի ազդեցությամբ, այլ նաև նրանով, որ և ստրեսների ժամանակ, երբ նկատվում Է այդ օրգանների գերֆունկցիա, նրանց մեջ կուտակվում են նյոթափոխանակության արգասիքներ (կաթնաթթու, ադենոզին, կալիում), որոնք և ցուցաբերում են անոթալայնիչ ազդեցություն։

Ենթադրում են, որ այդ նյութերը, բացի նշվածից, շրջափակում են а- ադրենընկալիչներին, որի հետևանքով ադրենալինը փոխներգործվում Է  β-ադրենընկալիչների հետ, ցուցաբերելով անոթալայնիչ ազդեցություն։ Անհրաժեշտ Է հաշվի առնել, որ  β-ադրենընկալիչների գրգռման շեմքն ավելի ցածր Է քան а-ադրենընկալիչներինը: Ուստի բնականոն պայմաններում և ոչ ուժեղ ստրեսային վիճակներում ադրենալինի խտությունը արյան մեջ առաջացնում Է անոթեերի լայնացում։ Իսկ ծայրահեղ իրավիճակներում օրինակ, արյունահոսության և ուժեղ հուզումնային ստրեսների՝ տագնապի, ցասումի, վախի դեպքերում ադրենալինի խտությունն արյան մեջ կարող Է հասնել այնպիսի մակարդակի, որի դեպքում կգերակշռեն а-ընկալիչների գրգռումն ու անոթների նեղացումը։ Դա կարող Է հանգեցնել սրտամկանի ինֆարկտների և կաթվածների առաջացման։

Ռենին։ Երիկամների կեղևային շերտի կծիկամերձ ապարատի բջիջներում առաջացող ռենինն ինքնին անոթները չի նեղացնում։ Հանդիսանալով սպիտակուցալուծելի ֆերմենտ՝ նա, ճեղքելով պլազմայի (α2 գլոբուլին անգիոտենզինոգենը, նրան դարձնում Է սակավ ակտիվ Արյան շրջանառության հումորալ կարգավորումանգիոտենզին-I։ Վերջինս դիպեպտիդկարբոքսիպեպտիդազա ֆերմենտի ազդեցության տակ վերածվում Է գործուն անոթասեղմիչ նյութի՝ անգիոտենեզին-II-ի։ Անգիոտենզին II-ը նեղացնում Է անոթները և, բացի դրանից, խթանում Է ալդոստերոնի սինթեզը մակերիկամների կեղևային նյութի կողմից։ Բնականոն պայմաններում ռենին քիչ Է արտադրվում, որը այլ գործոնների հետ միասին պահպանում Է անոթների լարվածությունը։ Սակայն զարկերակային ծնշման անկման ժամանակ, օրինակ, ուժեղ արյունահոսությունների դեպքում, ռենինի արտադրությունը ավելանում Է, որն ունի փոխհատուցող նշանակություն, քանի որ անոթները նեղանում են ու բարձրանում Է զարկերակային ճնշումը։ Սակայն որոշ հիվանդությունների դեպքում, երբ երիկամային հյուսվածքը վատ Է արյունամատակարարվում (գլոմերուլոնեֆրիտներ, երիկամային անոթների նեղացում, նեֆրոզներ) ռենինի սինթեզի ուժեղացումը կարող Է հանգեցնել զարկերակային ճնշման կայուն բարձրացման (երիկամային ծագում ունեցող հիպերտենզիա)։    1

Վազոպրեսին։ Այս հորմոնը, հակամիզամուղային հորմոնի անվան տակ, արտադրվում է ենթատեսաթմբի վերտեսողական կորիզում ե կուտակվում նեյրոհիպոֆիզում, որտեղից և անցնում է արյան մեջ։ Մեծ չափաբաժինների դեպքում այն անոթասեղմիչ ազդեցություն է թողնում որովայնի խոռոչի օրգանների ու թոքերի զարկերակիկների և մազանոթների վրա, սակայն ուղեղի ու սրտի անոթների, ինչպես և ադրենալինը, լայնացնում է, լավացնելով այդ հյուսվածքների սնուցումը։

Սերոտոնին։ Առաջանում է աղիքների լորձաթաղանթում, ուղեղի որոշ բաժիններում, թրոմբոցիտներում, պարարտ բջիջներում։ Արտազատվելով թրոմբոցիտներից, նեղացնում է անոթները՝ հակազդելով արյունահոսությանը։ Անոթների վրա թողնում է երկակի ազդեցություն։ Նրա փոքր քանակները լայնացնում են անոթները, մեծ քանակները՝ նեղացնում։

Անոթալայնիչ նյութեր։ Պրոստագլանդիններ (կենսական ակտիվ ամիններ), իրենց անունը ստացել են կապված այն բանի հետ, որ առաջին անգամ հայտնաբերվել են տղամարդկանց սերմնահեղուկում։ Այժմ նրանք հայտնաբերվել են համարյա բոլոր օրգաններում ու հյուսվածքներում։ Գոյություն ունեն պրոստագլանդինների մի քանի տեսակներ (E,F,A): Նրանցից մի քանիսր (օրինակ F), կարող են անոթները նեղացնել, բարձրացնելով զարկերակային ճնշումը։

Բրադիկինին: Արտադրվում է արյան պլազմայում, սակայն հատկապես այն շատ է ենթածնոտային, ենթաստամոքսային գեղձերում, թոքերում և այլ օրգաններում։ Այն լայնացնում է մաշկի, գլխուղեղի, սրտի, պսակային անոթները, կմախքային մկանների անոթները։ Մաշկում բրադիկինինը հայտնվում է ջերմության ազդեցության տակ։ Ձևավորվում է արյան պլազմայի գլոբուլիններից մեկի ճեղքումից։

Ացետիլխոլին՝գոյանում է պարասիմպաթիկ նախա– և հետհանգույցային ու սիմպաթիկ նախահանգույցային սինապսներում։ Արագ քայքայվում է խոլինէսթերազի ազդեցության տակ, այդ պատճառով էլ միայն տեղային ազդեցություն է թողնում։

Արյան շրջանառության հումորալ կարգավորումՀիստամին՝արտադրվում է ստամոքսի ու աղիքների պատերում, մաշկում՝ նրա գրգռման ժամանակ, աշխատող կմախքային մկաններում, պարարտ բջիջներում, բազոֆիլներում։ Լայնացնում է զարկերակիկներն ու մեծացնում մազանոթների արյունալեցումը, և նրանց պատերի թափանցելիությունը։ Հիստամինի ազդեցությամբ են բացատրվում ալերգիկ ռեակցիաները, մաշկի կարմրելն ու այտուցվելը։ Կատվին 1-2 մգ հիստամին ներարկելու դեպքում արյան ճնշման մակարդակը կտրուկ ընկնում է, քանի որ արյունը կուտակվում է, հիմնականում, որովայնի խոռոչի մազանոթներում։ Այդ ժամանակ փոքրանում է արյան հոսքը դեպի սիրտ և աղեղ։ Առաջանում է հիստամինային շոկ։ Մաշկի շփումը, ջերմային ազդեցությունները, ուլտրամանուշակագույն ճառագայթահարումը առաջացնում են մաշկի կարմրում՝ կապված հիստամինի գոյացման հետ։

Մեդուլին՝ գոյանում է երիկամների միջուկային մասում և թողնում անոթալայնիչ ազդեցություն։ Անոթալայնիչ նյութերին են պատկանում նյութափոխանակության արգասիքները՝ ածխաթթու գազը, կաթնաթթուն, ադենիլաթթուն, ածխաթթուն։ Նատրիումի, կալիումի, մագնեզիումի, սնդիկի, կադմիումի իոնները, ացետատներն ու ցիտրատները նույնպես օժտված են անոթալայնիչ հատկությամբ։ Վերջերս ստացվել են փաստեր այն մասին, որ անոթների էնդոթելային բջիջները ընդունակ են սինթեզելու անոթների լուսանցքը կարգավորող հումորալ նյութեր։ Այդ բջիջների ընդհանուր զանգվածն ու հյութազատական ակտիվությունը թույլ է տալիս անոթների էնդոթելը դիտել որպես ինքնատիպ ներզատիչ գեղձ, որի սինթեզած նյութերը անմիջականորեն ազդում են անոթի պատի վրա։ էնդոթելի կողմից արտազատվող գործոնների ազդեցությունը կարճատև է, և նրանք ընդունակ են լայնացնել կամ նեղացնել անոթների պատը, առանց ազդելու այլ օրգանների էֆեկտոր գոյացությունների վրա։ էեդոթելիոցիտներն արտազատում են անոթի պատը թուլացնող նյութեր, որոնցից մեկը ազոտի օքսիդն է։ Ավելի քիչ է ուսումնասիրված անոթասեղմիչ գործոնների բնույթը։ Հնարավոր է դա էնդոթելին-պեպտիդն է, որն անջատվել է կենդանիների էնդոթելիոցիտներից։

Տարբեր դեղորայքային և ֆիզիոլոգիական ազդեցություններից, էնդոթելային բջիջների կողմից անոթալայնիչ գործոնների արտազատումն արյան մեջ ու նրանց մուտքը դեպի հարթ մկանային բջիջներ ուժեղանում է։ Այսպես, էնդոթելիոցիտները շատ զգայուն են արյան հոսքի նկատմամբ։ Անոթային պատի մեխանիկական գրգռումը կապված արյան հոսքի ուժեղացման հետ հանգեցնում է էնդոթելիոցիտների կողմից արտազատվող անոթալայնիչ նյութերի քանակի ավելացմանը։ Այսպիսով, զարկերակները, համապատասխան նրանցով հոսող արյան արագության, անընդհատ կարգավորում են. իրենց լուսանցքը, որով և ապահովում են ճնշման կայունությունը։ էնդոթելային նյութերի անոթալայնիչ ազդեցության մեխանիզմներն առանձնապես կարևոր նշանակություն են ձեռք բերում ծայրամասային դիմադրության բարձրացման դեպքում։ էնդոթելիոցիտների կողմից արտադրվող անոթալայնիչ նյութերը լայնացնելով անոթները, նպաստում են ծայրամասային դիմադրության անկմանն ու օրգանների արյունամատակարարման բարելավմանը։ Պարզված է, որ էնդոթելիոցիտների ախտահարումը կարող է պատճառ հանդիսանալ այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են հիպերտոնիկ հիվանդությունն ու էնդարտերիիտը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին