Օրգանիզմի հանգստի վիճակում ոչ ամբողջ արյունն է, որ անոթներով շրջանառություն է կատարում։ Նրա նշանակալի բաժինը՝ մոտ 45-50 %-ը, գտնվում է այսպես կոչված պահեստներում (դեպոներում)՝, փայծաղում, լյարդում, թոքերում, ենթամաշկային անոթային հյուսակներում։ Պահեստի դեր է կատարում նաև երակային համակարգը։ Արյան դեպոների շնորհիվ հնարավոր է դառնում օրգանիզմում անհրաժեշտ պահին շրջանառող արյան զանգվածի կտրուկ ավելացումը։

Փայծաղ։ Այստեղ կուտակված է մոտ 500 մլ արյուն, որը գրեթե ամբողջապես չի մասնակցում շրջանառությանը։ Փայծաղի պահեստային ֆունկցիան իրագործվում է շնորհիվ նրա անոթների յուրահատուկ կառուցվածքի։ Փայծաղում մազանոթներից արյունը մուտք է գործում երակային ծոցեր և հետո միայն երակիկներ։ Ծոցերը հեշտությամբ լայնանում են և կարող են տեղավորել արյան մեծ քանակություն։ Ծոցից երակիկի անցման տեղում գոյություն ունեն սեղմաններ, որոնց կծկման շնորհիվ արյան արտահոսքը դժվարանում է, ծոցերը լցվում են արյունով և փայծաղի չափերը մեծանում են։ Սեղմանները լրիվ չեն փակվում, նրանց միջով արյան պլազման անցնում է, իսկ ձևավոր տարրերը՝ ոչ, որի պատճառով էլ՝ փայծաղի արյունը հարուստ է էրիթրոցիտներով։ Այն իր մեջ պարունակում է արյան էրիթրոցիտների ամբողջ քանակի մոտ 20 %-ը։ Երակային ծոցերի սեղմանների թուլացման ժամանակ արյունը նրանց միջով հեշտությամբ անցնում է երակիկներ, ապա՝ դեպի արյան ընդհանուր հուն։

Արյունը փայծաղից արտամղվում է, երբ այն աղքատանում է թթվածնով, օրինակ, արյան կորուստների դեպքում, մթնոլորտային ճնշման անկման ժամանակ, ածխածնի օքսիդով թունավորվելիս, հուզումների ու ֆիզիկական ծանրաբեռնվածության ընթացքում և այլն։ Փայծաղից արյան արտամղումը կարգավորվում է ռեֆլեքսային և հումորալ ճանապարհներով։ Սիմպաթիկ նյարդերով ընթացող ազդակները մակերիկամների կողմից արտադրվող ադրենալինի հետ միասին առաջացնում են փայծաղի և նրա անոթների հարթ մկանների կծկում։ Սեղմաններն այդ ժամանակ բացվում են և խտացած արյունն արտամղվում է դեպի արյան ընդհանուր հուն։ Փայծաղի հարթ մկանները կարող են կծկվել նաև պայմանական ռեֆլեքսային ճանապարհով այն ազդակների ազդեցության տակ, որոնք մուտք են գործում մեծ կիսագնդերի կեղևից։ Կանխատեսվող ֆիզիկական կամ հուզումնային լարվածության հետ կապված՝ ցանկացած ազդանշանն առաջացնում է փայծաղի հարթ մկանների կծկում և արյան արտամղում պահեստից։ էրիթրոցիտներով հարուստ "արյունը անհրաժեշտ քանակով Օշ է փոխադրում դեպի հյուսվածքներ և նրանց նախապատրաստում սպասվելիք լրացուցիչ գործունեության։

Լյարդ։ Լյարդի անոթներում գտնվող արյունը չի մեկուսանում արյան ընդհանուր հոսքից, բայց 10-20 անգամ ավելի դանդաղ է շարժվում, քան այլ անոթներում։ Այստեղ է գտնվում մոտ մեկ փտր կուտակված արյուն, ուստի լյարդը կարելի է դասել արյան պահեստների շարքին։ Լյարդի երակների պատերում կան մկանային խրձեր, որոնք կազմավորում են սեղմաններ։ Վերջիններիս կծկման դեպքում արյան արտահոսքը լյարդից դանդաղում է, բայց չի դադարում, ինչպես դա լինում է փայծաղում։ Լյարդի պահեստային ֆունկցիան նույնպես կարգավորվում է ռեֆլեքսային և հումորալ մեխանիզմներով։ Լյարդից արյան արագ արտահոսքի վրա ազդում են սիմպաթիկ նյարդային համակարգն ու կատեխոլամինները։

Մաշկ։ Արյան պահեստի դեր է կատարում երակային համակարգն ու մեծ չափով մաշկի երակները։ Շնորհիվ ենթապտկիկային երակային հյուսակի մեծ տարողության, մաշկի երակների լարվածության փոփոխությունները կարող են ուղեկցվել մաշկի անոթային հունի արյան ծավալի զգալի տեղաշարժերով։ Դրա հետ կապված մաշկի անոթների կարևոր ֆունկցիան համարվում է արյան պահեստավորումը։ Մաշկի արյան հոսքի կարևոր ֆունկցիաներին Է պատկանում նաև ջերմակարգավորումը։ Ջերմային ստրեսի ժամանակ արյան քանակը մաշկում կարող Է հասնել մինչև 3 լ/րոպեի, որը կապված Է զարկերակ-երակային բերանակցումների բացման հետ։ Արյունը, շրջանցելով մազանոթները, այդ բերանակցումներով անցնում Է երակներ։ Դա մաշկի միջոցով ջերմատվության արտակարգ արդյունավետ միջոց Է։

Թոքեր։ Արյան պահեստավորումը թոքերում իրականացվում Է զարկերակների ու երակների տարողության փոփոխության հաշվին։ Թոքերի զարկերակներն ունեն առավել բարակ և ձգվելու ունակությամբ օժտված պատեր և արյունը նրանց մեջ գտնվում Է այնպիսի ճնշման պայմաններում, որր 5-6 անգամ փոքր Է արյան մեծ շրջանառության ճնշումից։ Սակայն հիմնական պահեստները երակներն են, որոնք հեշտությամբ ձգվում են։ Կապված թոքերի անոթների մեծ ձգողականության հետ, նրանց մեջ շրջանառություն կատարող արյան քանակը կարող Է ժամանակավորապես ավելանալ կամ պակասել։ Օրինակ՝ կապված շնչառական շարժումների հետ։ Այսպես, ներշնչման պահին, երբ կրծքավանդակում մեծանում Է բացասական ճնշումը, արյունը կուտակվում Է թոքերի ձգված անոթներում։ Արյան մեծ շրջանառության զարկերակներն այդ պահին լինում են նեղացած։ Արտաշնչման պահին թոքերում պահեստավորված արյունր մուտք Է գործում արյան մեծ շրջանառության անոթներ։ Այս իմաստով արյան մեծ և փոքր շրջանառության միջև գոյություն ունի փոխհակադարձ հարաբերություն։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին