Էրիթրոցիտները արյան բջջային կազմի կարևոր տարրերն են: Արյան շրջանառության մեջ գտնվող էրիթրոցիտների ընդհանուր  ծավալը  կազմում է շրջանառվող արյան ծավալի (ՇԱԾ) 40-42%, դրանց նորմալ քանակը 4.5–6ճ1012/լ է: Էրիթրոցիտներն ունեն երկգոգավոր սկավառակի  ձև: Այդ ձևը գազերի կլանման համար ավելի մեծ մակերես է ապահովում: Էրիթրոցիտի թաղանթի մեծ առաձգականությունը թույլ է տալիս նրան անցնել ամենափոքր արյունատար անոթներով, որոնց տրամագիծն ավելի փոքր է, քան էրիթրոցիտներինը: Էրիթրոցիտները կատարում են գազափոխադրիչ դեր: Դրանց կյանքի տևողությունը մոտավորապես 120 օր է: Երիտասարդ էրիթրոցիտները կոչվում են ռետիկուլոցիտներ և պարունակում են ռիբոնուկլեինաթթու: Ռետիկուլոցիտների  հայտնաբերման համար անհրաժեշտ է հատուկ ներկման եղանակ:

Լեյկոցիտները կորիզավոր բջիջներ են, որոնց քանակը նորմայում կազմում է 4-9.0ճ109/լ (ըստ տարբեր հեղինակների` մինչև 11.0ճ109/լ): Այս քանակը կարող է փոփոխվել` կախված մտավոր և ֆիզիկական աշխատանքից, սննդի ընդունումից, լացից և այլն: Ծայրամասային արյան մեջ առկա են  լեյկոցիտների հետևյալ ձևերըª նեյտրոֆիլներ, լիմֆոցիտներ և մոնոցիտներ:
Նեյտրոֆիլների հարաբերական քանակը հասուն մարդու արյան մեջ կազմում է լեյկոցիտների ընդհանուր քանակի 65-75%:
Հատվածակորիզավոր նեյտրոֆիլ գրանուլոցիտները (ՆԳ) կազմում են նեյտրոֆիլ լեյկոցիտների հիմնական մասը (47-72%): Ցուպիկավոր ՆԳ կազմում են 1-6%, երիտասարդ ՆԳ կազմում են 0-0.5%: Նեյտրոֆիլների հիմնական ֆունկցիան է մանրէների ֆագոցիտոզը և մի շարք ցիտոկինների արտադ¬րությունը: Նեյտրոֆիլները գտնվում են արյան շրջանառության մեջ 10 ժամ և կարող են ապրել արտաանոթային տարածքում 1-4 օր: Նեյտրոֆիլների զգալի մասը նստում է անոթի ներքին պատի վրա (սահմանային պահեստ) և կարող է արագ մոբիլիզացվել սուր սթրեսների և վարակների ժամանակ:
Էոզինոֆիլ գրանուլոցիտները ծայրամասային արյան մեջ կազմում են 1-5%: Նրանք մասնակցում են ալերգիկ և անաֆիլակտիկ ռեակցիաների զարգացմանը: Էոզինոֆիլիան հանդիպում է ալերգիաների, ճիճվակրության և լեյկոզների ժամանակ:

Բազոֆիլ գրանուլոցիտները կազմում են 0.5-1%, դրանց հատիկները պարունակում են հիստամին և հեպարին, մասնակցում են արյան մակարդելիության և անոթների թափանցելիության կարգավորմանը: Մասնակցում են օրգանիզմի իմունային և ալերգիկ ռեակցիաներին: Լիմֆոցիտները ոչ հատիկավոր լեյկոցիտներ են, որոնց քանակը մեծահասակների մոտ կազմում է 20-40%: Լիմֆոցիտների քանակը բարձրանում է վիրուսային և որոշ այլ վարակների ժամանակ: Իմունային հատկանիշներով տարբերում են T- և B-լիմֆոցիտներ: T-լիմֆոցիտներն ապահովում են բջջային իմունիտետը: Տարբերում են ցիտոտոքսիկ (քիլերներ), աջակից (հելփերներ),  ճնշիչ (սուպրեսորներ) և այլ  T-լիմֆոցիտներ: B-լիմֆոցիտները հումորալ իմունիտետի ներկայացուցիչներն են: Նրանք զարգանում են ոսկրածուծում և հայտնաբերվում են ավշային հանգույցներում, փայծաղում, այլ օրգաններում և արյան մեջ: Հակածնի ազդեցությունից հետո B-լիմֆոցիտներից առաջանում են պլազմատիկ բջիջներ, որոնք և արտադրում են հակամարմիններ: Տարբերում են նաև B- և T- հիշողության բջիջներ, որոնք ապրում են երկարատև և պահպանում են տեղեկություններ օրգանիզմի որոշակի հակածինների մասին: Մինչև 5-6 օրական նորածինների մոտ լիմֆոցիտների քանակը նույնպես կազմում է 20-40%: Կյանքի 5-6-րդ օրից դիտվում է առաջին "խաչվածքը", երբ լիմֆոցիտների քանակը սկսում է բարձրանալ, իսկ նեյտրոֆիլներինըª իջնել: Դա շարունակվում է մինչև 5-6 տարեկանը, որից հետո լիմֆոցիտների քանակը սկսում է իջնել,  իսկ նեյտրոֆիլները բարձրանալ երկրորդ "խաչվածք":
Մոնոցիտները ծայրամասային արյան ամենախոշոր բջիջներն են: Նրանք կազմում են լեյկոցիտների քանակի 6-8% (մինչև 11%): Մոնոցիտները, վերածվելով մակրոֆագերի, նստում են տարբեր օրգանների հյուսվածքներում` կազմելով նրանց պաշտպանական հիմքը: Կախված միկրոմիջավայրից` նրանք կատարում են տարբեր ֆունկցիաներ, հիմնականում` ֆագոցիտար: Մակրոֆագերը  մարսում են հակածին-հակամարմին համալիրները, ինչպես  նաև ախտահարված բջիջները:

Թրոմբոցիտները  ոչ կորիզավոր մարմնիկներ են, որոնց հիմնական ֆունկցիան է հեմոստազի ապահովումը: Առողջ մարդու արյան մեջ թրոմբոցիտների քանակը կազմում է 180-300ճ109/լ, նրանց կյանքի տևողությունը 8-11 օր է:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին