Արցունքատար համակարգԱրցունքը արտադրվում է արցունքագեղձի և հավելյար արցունքային հյուսվածքի կողմից Krause և Wolfring գեղձերից: Արցունքագեղձը գտնվում է օրբիտայի վերին դրսային սեգմենտի առաջային հատվածում ճակատոսկրի փոսության մեջ: Այն կազմված է օրբիտալ և կոպային հատվածներից, որոնք միմյանցից անջատված են Whitnalls կապանի ֆիբրոզ հյուսվածքով: Նորմայում 10-12 արցունքային ծորաններ բացվում են կոնյուկտիվայի վերին դրսային fornix-ում: Կոպերի թարթման շնորհիվ արցունքը տարածվում է աչքի մակերեսով և սահում է կոպերի եզրով: Արցունքր հեռանում է արցունքատար դրենաժային համակարգով, որը կազմվածէ վերին և ստորին արցունքային կանալիկուլուսներից, common կանալիկուլուսից, արցունքապարկից, արցունքաքթային կանալից: Արցունքը մտնում է կանալիկուլուս վեին և ստորին արցունքային կետիկներով: Արցունքային կետիկները գտնվում են կոպերի եզրի միջային հատվածում` մոտ 6մմ աչքի միջային անկյունից դեպի դուրս: Արցունքային կետիկը գտնվում է կոպի եզրից հետ և ընկղմված է արցունքային լճակի մեջ: Արցունքային կանալիկուլուսի վերտիկալ հատվածը 2մմ է:

Կանալիկուլուսների հորիզոնական հատվածը կազմում է մոտ 8մմ: Նախկինում կարծիք կար, որ ստորին կանալիկուլուսի ֆունկցիան գերազանցում է վերինին. Սակայն ներկայումս ապացուցվել է, որ և վերին և ստորին կանալիկուլուսները հավասարապես են հեռացնում արցունքը: Արցունքապարկի մեջ բացվելուց առաջ վերին և ստորին կանալիկուլուսները միանում են և կազմում common canaliculus: Մարդկանց շատ փոքր տոկոսի մոտ վերին և ստորին կանալիկուլուսները արցունքապարկի մեջ բացվում են առանձին-առանձին: Արցունքապարկը տեղակայված է արցունքային փոսիկի մեջ, որը առջևից սահմանափակվում է առաջային lacrimal crest- ով (maxillary bone), իսկ ետևից սահմանափակվում է հետին lacrimal crest- ով (lacrimal bone): Քթի խոռոչի կողմից արցունքապարկը համապատասխանում է միջին քթային անցուղուն (միջին քթային խեցու տակ): Սա կարևոր է նշել, հատկապես էնդոսկոպիկ դակրիոցիստոռինոստոմիայի ժամանակ օստեոտոմիան ճիշտ տեղում կատարելու նպատակով: Արցունքապարկի առջևից և ետևից անցնում են միջային կանթուսի առաջային և հետին ոտիկները: Արցունքապարկը նեղանալով դեպի ներքև վեր է ածվում արցունքաքթային կանալի, որը բացվում է ստորին քթային խեցու տակ, ստորին քթային անցուղում: Hasner փականը, որը գնվում է արցունքաքթային կանալի վերջում, կանխում է քթի խոռոչից արցունքի և օդի ռետրոգրադ հոսքը: Որոշ նորածինների մոտ Hasner փականի շրջանում ի ծնե մեմբրան է լինում, որը պատճառ է հանդիսանում բնածին դակրիոցիստիտի: Այս պաթոլոգիան կքննարկվի ավելի ուշ: Այս ամբողջ ուղու ցանկացած հատվածում ախտաբանական փոփոխությունները կարող են պատճառ հանդիսանալ արցունքահոսության: Մեր նպատակն է հետազոտությունների միջոցով պարզել, թե յուրաքանչյուր արցունքահոսության գանգատով հիվանդի մոտ արցունքատար ուղիների որ հատվածն է խցանվել:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին