Արթրորիզը կատարում են հոդում շարժումների մասնակի սահմանափակման նպատակով: Այդ վիրահատությունը առավել հաճախ կիրառում են առանձին մկանների պարեզների և պարալիչների դեպքում: Սակայն պարալիչների դեպքում արթրորիզից հետո ստացվել են անբավարար արդյունքներ, այդ պատճառով հաճախ պահանջվում են մոտակա հոդերի արթրոդեզի լրացուցիչ վիրահատություններ: Առավել հաճախ արթրորիզ կատարում են ծնկան և սրունք-թաթային հոդերի վրա:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին