Արթրոպլաստիկա՝ հոդում շարժունության վերականգնում: Այն իրականացվում է ինչպես ոսկրային անկիլոզի՝ հոդի լրիվ անշարժացման, այնպես էլ հոդում շարժումների զգալի սահմանափակման՝ ֆիբրոզ անկիլոզի, դեֆորմացնող արթրոզի դեպքում: Հոդային եզրերի ձևավորումից, դրանց չափերը պակասեցնելուց հետո ձևավորված եզրերը շրջապատում են պլաստիկ որևէ նյութով՝ մաշկով, փակեղով, ալոպլաստիկ նյութերով և այլն:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին