Արթրոդեզ՝ հոդի անշարժության արհեստական ստեղծում: Գոյություն ունեն հոդերի արթրոդեզի բազմաթիվ եղանակներ և ամեն մեկը պետք է հաշվի առնի հոդի կենսամեխանիկան, դրա անատոմիան և ֆունկցիան: Այսպես, կոնքազդրային հոդի արթրոդեզի դեպքում կարևոր է իմանալ հիվանդի մասնագիտությունը՝ նա աշխատում է նստած, թե կանգնած դիրքով, և, ելնելով դրանից, պլանավորել կոնքազդրային հոդի ծալման անկյունը: Արմնկային հոդերի արթրոդեզի դեպքում հաշվի են առնում հիվանդի ինքնասպասարկման հնարավորությունը: Վերջին ժամանակներում հոդերի արթրոդեզի ժամանակ լայն կիրառություն են գտել մետաղական տարբեր՝ Գրիշինի, Սիվաշի, Իլիզարովի և այլն. սարքեր, որոնք թույլ են տալիս հոդային մակերեսների ամուր կոմպրեսիան, և հոդային մակերեսների ֆիքսացիայի համար նախատեսված մետաղական մեխեր ու ձողեր, որոնց ավելացնում են ոսկրային հոմոփոխպատվաստուկ կոնսախթանման նպատակով:

Հարկավոր է հիշել, որ արթրոդեզը հաշմանդամությանը բերող վիրահատություն է, քանի որ բերում է հոդի վերացմանը: Այդ պատճառով հարկավոր է զգուշությամբ տալ ցուցումներ այդ վիրահատության համար: Օրինակ՝ կոնքազդրային հոդի արթրոդեզի դեպքում ազդրի առաջահետին և կողմային շարժումները զգալի չափով կոմպենսացվում են մյուս կողմի կոնքազդրային հոդի և ողնաշարի գոտկային ստորին հատվածի շարժումներով: Այդ պատճառով, եթե երկրորդ կոնքազդրային հոդը և ողնաշարի գոտկային հատվածը փոփոխված չեն, վիրահատությունը հնարավոր է: Իսկ եթե վնասված է և երկրորդ կոնքազդրային հոդը, արթրոդեզը որպես ինքնուրույն վիրահատություն հակացուցված է, քանի որ կարող է բերել հիվանդի անշարժացմանը:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին