Արտաքին սեռական օրգանները կատարում են հետևյալ ֆունկցիաները.
1.Նորմայում փոքր և մեծ սեռական շրթերի ներքին մակերեսները հպվում են, որի շնորհիվ հեշտոցը մեկուսացվում է արտաքին միջավայրից։
2.Արտաքին սեռական օրգանները հարուստ են նյարդային վերջույթներով և այլ օրգան-համակարգերի հետ ունեն ռեֆլեքսային կապ։
3.Մասնակցում և իրագործում են սեռական զգացմունքը և յուրահատուկ ֆիզիո-լոգիական պրոցեսները։
4.Հեշտոցի նախադռան մեջ բացվում են շատ գեղձեր, հատկապես բարտոլինյան գեղձերը, որոնք արտադրում են սպիտակավուն սեկրետ, առաջացնելով հիմնային ռեակցիա, որը հեշտացնում է սեռական ակտը։ Աեռական գրգռվածության ժամանակ արտադրվող այդ սեկրետը խոնավացնում է նախադռան ու հեշտոցի մուտքը, հեշտացնելով զուգավորությունը (coitus):
5.Այս սեկրետը նպաստում է նաև սպերմատոզոիդների շարժունակության բարձրացմանը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին