Իրագործվում է գլխավորապես ներքին ամոթույքային զույգ զարկերակների (а. pudenda interna) միջոցով , որոնցից սկիզբ են առնում դեպի արտաքին սեռական օրգանները գնացող հիմնական ճյուղերը, շեքային զարկերակը (a. perinealis), որը բաժանվում է մի շարք ճյուղերի, որոնք սնուցում են համապատասխան օրգանները՝ մեծ սեռական շրթերը (vasa pudenda externa inferior, a. pudenda externa superior), ծլիկային զարկերակը (a. clitoris), որից սկիզբ են առնում հեշտոցի նախադռան զարկերակը (a bulbi vestibuli vaginae) և մի փոքր ճյուղ՝ միզարձակման խողովակի համար։ Սեռական զարկերակից սկիզբ է առնում նաև թութքային (հեմոռոիդալ) զարկերակը (a. haemorrhoidalis), որը սնուցում է ուղիղ աղիքը։ 

Արտաքին սեռական օրգաններից արյան արտահոսքն իրագործվում է գլխավորապես ներքին սեռական երակների միջոցով (v. pudendi interna), որն իր մեջ ընդունում է զարկերակներին համանման երակներ։ Արտաքին սեռական օրգանների հիմնական ավշային հանգույցները, որտեղ հավաքվում է ավիշը, աճուկային հանգույցներն են։ Կարգավորումը կատարվում է գլխավորապես սեռական նյարդի ճյուղերով (ո. pudendi), որը կոչվում է սեռական հյուսակ (plexus pudendi): Բացի այդ, մեծ և փոքր սեռական շրթերը նյարդավորվում են կոնքային նյարդերով (ո. perinealis, ո. dorsalis clitoridis), իսկ ցայլքը և սեռական մեծ շրթերի առաջին մասը նյարդավորվում են ենթազստոսկրա-ենթաորովայնային նյարդերով։ Այսպիսով, արտաքին սեռական օրգանները նյարդավորվում են ողնուղեղային հատվածի տարբեր նյարդերով՝ կրծքային 11 նյարդ, գոտկային, սրբոսկրային և պոչուկային նյարդեր։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին