Առողջապահության համաշխարհային կազմակերպություն1945 թվականին աշխարհի բոլոր երկրները ներկայացնող դիվանագետները հանդիպում կազմակերպեցին Միավորված ազգերի կազմակերպությունը հիմնելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև առողջապահության մի գլոբալ կազմակերպություն ստեղծելու հարցը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանադրությունն ուժի մեջ մտավ 1948 թ. ապրիլի 7-ին, և այդ օրն ամեն տարի նշվում է որպես Առողջության համաշխարհային օր: ՄԱԿ-ի համակարգում ԱՀԿ-ն հանդիսանում է առողջապահության ոլորտը ղեկավարող և համակարգող գործակալություն: Այն պատասխանատու է առողջապահության գլոբալ խնդիրներում ուղղորդելու, առողջապահության ոլորտում գիտական հետազոտությունների գերակայությունն եր սահմանելու, ստանդարտներ և նորմեր մշակելու, քաղաքականության ապացուցողական տարբերակներ կիրառելու, երկրներին մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու, ինչպես նաև առողջության միտումների մոնիթորինգն ու գնահատումն իրականացնելու համար:

Ըստ սահմանադրության` ԱՀԿ առաքելությունն է բոլոր ժողովուրդների համար ապահովել առողջության հնարավոր ամենաբարձր մակարդակը: Առողջությունը դիտարկվում է իբրև "լիակատար ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցության վիճակ, այլ ոչ թե միայն հիվանդության կամ հաշմանդամության բացակայություն": ԱՀԿ կառուցվածքի առանձնահատկությունն է գրասենյակների տարածաշրջանային բաշխումը: Ելնելով ԱՀԿ սահմանադրության պահանջներից` աշխարհագրական տարածաշրջաններին համապատասխան ձևավորվել են ԱՀԿ տարածաշրջանային վեց գրասենյակները: Դրանք բաղկացած են տարածաշրջանային կոմիտեից, որն իրականացնում է որոշումների կայացումը տարածաշրջանի մակարդակով, և քարտուղարությունից կամ տարածաշրջանային գրասենյակից, որը իրականացնում է ընդունված որոշումները: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի (ԱՀԿ ԵՎՐՈ) նպատակն է` օժանդակել 53 անդամ պետությունն երին սեփական առողջապահական քաղաքականությունը, առողջապահական համակարգը և հանրային առողջության պահպանման ծրագիրը մշակելու, առողջության սպառնալիքները կանխելու և հաղթահարելու, ապագա վտանգները կանխատեսելու և հանրային առողջությունը բարելավելու հարցում: Երկրների տնտեսական զարգացման և բարեկեցության հարցում առողջապահական համակարգերի կարևորությունը շեշտելու, ինչպես նաև առողջապահական համակարգերը հզորացնելու հնարավորությունները քննարկելու նպատակով 2008 թ. հունիսին Էստոնիայի Թալին քաղաքում կայացավ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 53 անդամ պետությունների առողջապահության նախարարների հանդիպումը: Եվրոպայում առողջապահական համակարգերի հետագա զարգացումն ուղղորդելու նպատակով հանդիպման ժամանակ ստորագրվեց Թալինյան "Առողջապահական համակարգերն առողջության և բարեկեցության համար" հռչակագիրը:

ԱՀԿ-ն Հայաստանում
Հայաստանն ԱՀԿ-ի անդամ է դարձել 1992 թ.: ԱՀԿ հայաստանյան գրասենյակը (ԱՀԿ ՀԳ) ստեղծվել է 1994 թ.: ԱՀԿ հայաստանյան գրասենյակը ներկայացնում է ԱՀԿ-ն երկրում, աջակցում է առողջապահության նախարարությանը առողջապահական համակարգի ռազմավարական կարիքների գնահատման և ԵՀՀ պլանավորման, իրականացման ու գնահատման հարցում, ինչպես նաև միջնորդում է երկրին ԱՀԿ-ի կողմից ցուցաբերվող ամբողջ օժանդակության համար և ԱՀԿ եվրոպական ու կենտրոնական գրասենյակների համապատասխան բաժիններին է ներկայացնում երկրի հայցերը: ԱՀԿ ՀԳ-ն Հայաստանում ՄԱԿ-ի ընտանիքի անդամ է: ԱՀԿ հիմնական գործընկերը երկրում առողջապահության նախարարությունն է (ԱՆ): ԱՀԿ ՀԳ-ն շարունակական երկխոսության և համագործակցության մեջ է նաև շահագրգիռ այլ կողմերի հետ, ինչպիսիք են Ազգային ժողովի առողջապահական հարցերով հանձնաժողովը, այլ նախարարություններ, Հայաստանի առաջատար կրթական և գիտահետազոտական հաստատություններ առողջապահության ոլորտում: Հիմնական միջազգային գործընկերներն են Համաշխարհային բանկը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ), Ատլանտայի հիվանդությունների վերահսկման կենտրոնը, Կարմիր խաչի միջազգային կոմիտ են, Բժիշկներն առանց սահմանի, Ուորլդ վիժն, Օքսֆամ, Գլոբալ հիմնադրամ և այլ կազմակերպություններ:


2008-2013 թթ. համագործակցության հիմնական դրույթները.
Համագործակցության ստորև գերակայություններն ընտրվել են` հաշվի առնելով հանրային առողջապահության ոլորտի ներկայիս հիմնահարցերը և առողջապահության համակարգի գործունեության բարելավմանն ուղղված ընթացիկ ազգային միջոցառումները:

  1. Մոր և մանկան առողջության պահպանման շարունակական բարելավում և մահացության ցուցանիշի կրճատում:
  2. Միասնական հսկողական համակարգի և ընդհանուր հանրային առողջապահության համակարգի ստեղծում` վարակիչ հիվանդությունների դեմ պայքարելու, ոչ վարակիչ հիվանդությունները կանխարգելելու և հսկելու, ինչպես նաև շրջակա միջավայրի առողջապահական ռիսկի գործոնների ազդեցությունը կրճատելու նպատակով:
  3. Նպաստել Հայաստանի ազգաբնակչության իրական կարիքներին արձագանքող արդյունավետ առողջապահական համակարգի ստեղծմանը` համակարգի տարբեր մակարդակներում գործող բուժհաստատությունները համալրելով որակյալ մարդկային ռեսուրսներով և բժշկական կադրերով:
  4. Դեղերի ռացիոնալ օգտագործման համակարգի ստեղծում (հիմնական դեղերի ցանկի օգտագործման խթանում, դեղագործական հանձնաժողովների իրավակիր արկում, միասնական պրոտոկոլների և սխեմաների ներդրում, կողմնակի ազդեցությունների մշտադիտ արկում, հավաստի տեղեկությունների տրամադրում), որակի ապահովում և հսկողություն (այդ թվում կեղծված դեղերի դեմ հսկողական միջոցառումներ) և դեղերի մատակարարման մեխանիզմների բարելավում:
  5. Նպաստել առողջապահության բնագավառի ֆինանսավորման կենսունակ և արդյունավետ համակարգի ստեղծմանը: Կրճատել ոչ պաշտոնական վճարումների մասնաբաժինը, պաշտոնականացնել վճարումները և մեծացնել ֆինանսավորման աղբյուրների բազմազանությունը:
  6. Առողջության առաջնային պահպանման համակարգի`որպես ազգաբնակչությանն առավել մատչելի բժշկական սպասարկման օղակի հետագա զարգացում:
  7. Առողջապահության բնագավառում պետական (ԱՆ) առաջնորդող/կանոնակարգիչ դերի ամրապնդում` քաղաքականությունների մշակման և իրականացման նպատակով, որակյալ բուժծառայությունների ավելի մեծ մատչելիության ապահովում: Միջգերատեսչական համագործակցության ոլորտում ԱՆ առաջնորդող դերի ամրապնդում, ազգաբնակչության առողջության պահպանման և ընդհանուր առողջապահական համակարգի հզորացման գործում այլ կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների մասնակցության խթանում:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին