Կենտ խոռոչավոր մկանակազմ օրգան է, տեղավորված է կոնքի խոռոչում, միզապարկի հետին և վերջնաղիքի առջևի մասերի միջև: Արգանդը սեռահասուն կնոջ մոտ ունի առջևից հետ տափակացած տանձի ձև (նկար 7): Չծննդաբերած կնոջ մոտ երկարությունը 7-8 սմ է, ծննդաբերածի մոտ 8-9 սմ (որից 2,5 սմ-ը վզիկն է), լայնությունը՝ հատակի շրջանում՝ 4-5 սմ, հաստությունը՝ 1,5-3 սմ, զանգվածը՝ 50-100 գրամ։
 
Արգանդում տարբերում են՝ հատակ, մարմին և վզիկ։ Հիմքը՝ հատակը (fundus), արգանդափողերի բացվածքներից վեր ընկած մասն է:
ճակատային կտրվածքի վրա արգանդի խոռոչը եռանկյունաձև է, դրա գագաթը դարձած է դեպի վզիկը, հիմքը՝ դեպի արգանդի հատակը : Հիմքի երկու անկյուններում բացվում են փողերը, իսկ եռանկյան գագաթի մոտ արգանդի խոռոչը շարունակվում է վզիկի խոռոչի կամ խողովակի մեջ (canalis cervici uteri):
Նորածին աղջկա արգանդի վզիկն ավելի երկար է, քան մարմինը, բայց վերջինս արագ աճում է սեռական հասունացման շրջանում : Ծերունական տարիքում արգանդը հետ է աճում, դրա հյուսվածքը գունատվում է և դառնում ավելի պինդ։

Մարմինը դեպի պարանոցը աստիճանաբար նեղանում է և դառնում է եռանկյունաձև։ Վզիկը (cervix) մարմնի անմիջական շարունակությունն է, ավելի կլոր ու նեղ։

Արգանդի վզիկը արտաքին ծայրով խրվում է հեշտոցի վերին թաղի մեջ, ընդ որում, վզիկի այս ներս մտած մասը կոչվում է հեշտոցային մաս (portio vaginalis), իսկ վզիկի վերին, անմիջապես մարմնին հպված մասը՝ վերհեշտոցային մաս (portio supravaginalis): Առաջային և հետին երեսները իրարից բաժանված են արգանդի կողմնային եզրերով (margo lateralis uteri dextra et sinistra): Արգանդի պատերի հաստության պատճառով դրա խոռոչը (cavum uteri), օրգանի մեծության հետ համեմատած, այնքան էլ մեծ չէ։
Արգանդի և վզիկի միացման սահմանը նեղացած է և կոչվում է արգանդի նեղուց (isthmus uteri), որը ներսից համապատասխանում է արգանդի ներքին բացվածքին (orifitium uteri internum): Վզիկի խողովակն իր հերթին բացվում է հեշտոցի մեջ՝ արգանդի արտաքին բացվածքով (ostium uteri s. orifitium externum uteri): Չծննդաբերած կնոջ արգանդի վզիկի բացվածքը կլոր է, իսկ ծննդաբերածներինը նման է լայնական ճեղքի: Արգանդի բացվածքը սահմանվում է երկու շուրթերով՝ labium anterius et posterius:

Արգանդի խոռոչը ծածկող լորձաթաղանթը հարթ է, ծալքեր չունի, իսկ վզիկի խո-ղովակում կան ծալքեր, որոնք կոչվում են արմավենանման ծալքեր (plicae palmatae) և բաղկացած են երկու երկայնաձիգ ծալքից՝ տեղակայված առաջային և հետին երեսներին։ Արգանդը որոշ չափով օժտված է շարժունությամբ, տեղավորված է այնպես, որ դրա երկայնաձիգ առանցքը մոտավորապես զուգահեռ է կոնքի առանցքին։ Երբ միզապարկը դատարկ է, արգանդի հիմքը դարձած է առաջ, միզապարկային երեսը՝ առաջ և ցած։ Արգանդի այս թեքումը կոչվում է առաջթեքում (anteversio): Այս դիրքում արգանդի մարմինը, առաջ ծալվելով, վզիկի հետ գոյացնում է մի անկ-յուն, որը դեպի առաջ բաց է՝ առաջացնելով արգանդի առաջծալման (anteflexio) դրությունը։ Երբ միզապարկը լցված, լայնացած է, արգանդը թեքվում է հետ՝ առաջացնելով հետթեքում (retroversio): Արգանդի կայուն հետծալումը (retroflexio) արդեն ախտաբանական երևույթ է։ Որովայնամիզը արգանդի մարմինը առջևից ծածկում է մինչև վզիկը և շրջվում է միզապարկի վրա։ Միզապարկի և արգանդի միջև գոյանում է փոսություն, որը կոչվում է միզապարկ-արգանդային փոսություն (excavatio vesicouterina): Արգանդի հետին երեսից որովայնամիզը որոշ տարածությամբ շարունակվում է նաև հեշտոցի հետին պատի վրա, որտեղից էլ շրջվում է ուղիղ աղիքի վրա։ Գրպանը, որը գոյանում է ուղիղ աղու, արգանդի և հեշտոցի միջև, կոչվում է ուղիղաղիք-արգանդային փոսություն կամ դուգլասյան փոս (excavatio rectouterina s. cavum Douglasi): Ուղիղ աղու և արգանդի միջև ձգվում են մկանաշարակցաներդային խրձեր, որոնք կոչվում են ուղիղաղիք-արգանդային մկաններ (m. recto-uterini):

Արգանդի պատերը կազմված են երեք հիմնական շերտից.
1.Արտաքին շերտ` շճապատյան կամ արգանդամիզ (perimetrium). Մա ընդերային որովայնամիզն է, որը սերտաճում է արգանդի հետ և կազմում է դրա շճապատյանը (tunica serosa):
2.Միջին շերտ մկանապատյան կամ արգանդամկան (myometrium). Սա մկանային շերտն է (tunica muscularis), որը կազմում է պատի հիմնական մասը։ Կազմված է հարթ մկանաթելերից, որոնք հյուսվում են իրար տարբեր ուղղություններով։ Մկանաթելերը դասավորված են երեք շերտով ներքին երկայնաձիգ, որը համապատասխանում է muscularis mucosae-ին: Միջին օղակաձևը բոլոր շերտերից ամենահաստն է։ Սրա միջով անցնում են խոշոր երակային հյուսակները, որի համար էլ կոչվում է անոթային շերտ (stratum vasculosum) և արտաքին երկայնաձիգ ենթաանոթային շերտ, գտնվում է անմիջապես որովայնամզի տակ (stratum supravasculosum): Շրջանաձև տեղակայված մկանախրձերը արգանդահատակի շրջանում կազմում են բարակ շերտ, դրանց հաստությունը հատկապես մեծանում է մարմնի և ստորին սեգմենտի (նեղուցի) շրջանում։
3.Ներքին շերտ՝ լորձապատյան կամ ներարգանդենի (endometrium): Սա լորձաթաղանթ է, որը ծալքեր չունի և. ծածկված է միաշերտ գլանաձև էպիթելով (թարթիչավոր և սեկրետոր)։ Սրա մեջ կան պարզ խողովակակազմ գեղձեր՝ glandulae uterinae, որոնք թա-փանցում են մինչև մկանային շերտը։ Վզիկի լորձաթաղանթի մեջ, բացի խողովակազմ գեղձերից, կան լորձային գեղձեր՝ (cervicalis): Հղիության ժամանակ էնդոմետրիումը վերածվում է ընկեցիկ թաղանթի։

Արգանդի հիմնական ֆունկցիաները 
Կնոջ սեռահասունության ողջ ընթացքում արգանդի ֆունկցիոնալ շերտում տեղի են ունենում ցիկլիկ կրկնվող փոփոխություններ, որոնք պայմաններ են ստեղծում բեղմնավորված ձվաբջիջը՝ սաղմն ընդունելու և զարգացումն ապահովելու համար։ Այն պտղի համար հուսալի զետեղարան է։ Արգանդի բացվածքը սահմանվում է երկու շուրթերով՝ labium anterius et posterius:
Արգանդի խոռոչը ծածկող լորձաթաղանթը հարթ է, ծալքեր չունի, իսկ վզիկի խողովակում կան ծալքեր, որոնք կոչվում են արմավենանման ծալքեր (plicae palmatae) և բաղկացած են երկու երկայնաձիգ ծալքից՝ տեղակայված առաջային և հետին երեսներին։ Արգանդը որոշ չափով օժտված է շարժունությամբ, տեղավորված է այնպես, որ դրա երկայնաձիգ առանցքը մոտավորապես զուգահեռ է կոնքի առանցքին։ Երբ միզապարկը դատարկ է, արգանդի հիմքը դարձած է առաջ, միզապարկային երեսը՝ առաջ և ցած։ Արգանդի այս թեքումը կոչվում է առաջթեքում (anteversio): Այս դիրքում արգանդի մարմինը, առաջ ծալվելով, վզիկի հետ գոյացնում է մի անկյուն, որը դեպի առաջ բաց է՝ առաջացնելով արգանդի առաջծալման (anteflexio) դրությունը։ Երբ միզապարկը լցված, լայնացած է, արգանդը թեքվում է հետ՝ առաջացնելով հետթեքում (retroversio): Արգանդի կայուն հետծալումը (retroflexio) արդեն ախտաբանական երևույթ է։ Որովայնամիզը արգանդի մարմինը առջևից ծածկում է մինչև վզիկը և շրջվում է միզապարկի վրա։ Միզապարկի և արգանդի միջև գոյանում է փոսություն, որը կոչվում է միզապարկ-արգանդային փոսություն (excavatio vesico-uterina): Արգանդի հետին երեսից որովայնամիզը որոշ տարածությամբ շարունակվում է նաև հեշտոցի հետին պատի վրա, որտեղից էլ շրջվում է ուղիղ աղիքի վրա։ Գրպանը, որը գոյանում է ուղիղ աղու, արգանդի և հեշտոցի միջև, կոչվում է ուղիղաղիք-արգանդային փոսություն կամ դուգլասյան փոս (excavatio rectouterina s. cavum Douglasi): Ուղիղ աղու և արգանդի միջև ձգվում են մկանաշարակցաներդային խրձեր, որոնք կոչվում են ուղիղաղիք-արգանդային մկաններ (m. recto-uterini):

Մանկածնման ֆունկցիա.
Կնոջ սեռահասունության ողջ ընթացքում արգանդի ֆունկցիոնալ շերտում տեղի են ունենում ցիկլիկ կրկնվող փոփոխություններ, որոնք պայմաններ են ստեղծում բեղմնավորված ձվաբջիջը՝ սաղմն ընդունելու և զարգացումն ապահովելու համար։ Այն պտղի համար հուսալի զետեղարան է։ Հղիության ընթացքում արգանդում տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ (հիպերտրոֆիա, հիպերպլազիա, էներգետիկ նյութերի ու տարրերի կուտակում), որոնք ապահովում են պտղի նորմալ զարգացումը և հասունացումը։

Արտամղման ֆունկցիա.
Երբ պտուղը հասունացած է կամ երբ արգանդում դրա համար պայմաններն անբավարար են, արգանդն այն արտամղում է դուրս։

Արգանդային փողեր
Արգանդային փող կամ ֆալոպյան փող (tuba uterina Fallopi s. salpinx), զույգ փողեր են (նկար 12), որոնք պարփակված են արգանդի լայն կապանի վերին մասը կազմող որովայնամզի մի ծալքի մեջ, որը կոչվում է փողի միջընդերք (mesosalpinx): Փողի երկարությունը մոտ 10-12 սմ է, ընդ որում, աջը սովորաբար քիչ ավելի երկար է ձախից։ Փողի արգանդին մոտ մասը 1-2 սմ տարածության վրա ունի հորիզոնական ուղղություն։ Կոնքի պատին հասնելով, այն շրջանցում է ձվարանը, սկզբում դրա առաջային եզրով ուղղվում է վեր, ապա հետ ու ցած սերտորեն հպվելով ձվարանի միջաձիգ եզրին։

Փողում տարբերում են հետևյալ մասերը.
1.Արգանդային մասը (pars interstitialis) փողի այն մասն է, որը պարփակված է արգանդի մեջ։
2.Նեղուցը (isthmus) արգանդին ամենամոտ հավասարապես սեղմված մասն է (փողի միջային 1/3-ը), որի տրամագիծը մոտ 2-3 սմ է։
3.Փողի ամպուլյար (լայնույթային) մաս (pars ampullaris), նեղուցից հետո դեպի դուրս հաջորդ բաժինն է, որի տրամագիծը աստիճանաբար մեծանում է և գրավում է փողի ամբողջ երկարության մոտավորապես կեսը։
4. Ձագարը (infundibulum) ամպուլյար մասի անմիջական շարունակությունն է՝ փողի ձագարաձև մի լայնացում, որի եզրերն ունեն բազմաթիվ տարբեր ձևերի ելուններ՝ ծոփեր (fimbria tubae): Ծոփերից մեկն ավելի ծավալուն է, քան մյուսները, որովայնամզի ծալքի միջով ձգվում է մինչև ձվարանը և կոչվում է ձվարանային ծոփ (fimbriae ovari):
Ձագարի ծայրին գտնվում է մի կլոր բացվածք՝ փողի որովայնային բացվածք (ostium abdominalae tubae), որի միջով ձվարանից անջատված ձվաբջիջն ընկնում է փողի ամպուլի մեջ։ Փողի մյուս բացվածքը, որով այն բացվում է արգանդի մեջ, կոչվում է փողի արգանդային բացվածք (ostium uterinae tubae):

Փողի պատի կազմությունը.
Անմիջապես որովայնամզի կամ շճային պատյանի (tunica serosa) տակ գտնվում է շարակցական հյուսվածքի շերտը (tunica adventitia), որով անցնում են անոթները և նյարդերը։ Շարակցահյուսվածքային շերտի տակ գտնվում է մկանային պատյանը (tunica muscularis), որը բաղկացած է երկու շերտ հարթ մկանաթելերից՝ արտաքին երկայնաձիգ (stratum longitudinale) և ներքին օղակաձև (stratum circulare), որն ավելի լավ է արտահայտված արգանդային հատվածում։ Լորձաթաղանթն (tunica mucosa) ունի բազմաթիվ երկայնաձիգ փողային ծալքեր (plicae tubariae), ծածկված թարթիչային էպիթելով։ Լորձաթաղանթը մի կողմից շարունակվում է արգանդի լորձաթաղանթի մեջ, մյուս կողմից՝ ostium abdominale-ի միջոցով միանում է որովայնի խոռոչի շճային պատյանին։

Արգանդափողերի ֆունկցիան.
1.Արգանդափողերը ձվազատմամբ անջատված ձվաբջիջն ընդունում և ամպուլյար հատվածում ապահովում են բեղմնավորման պրոցեսը.
2.Բեղմնավորված ձվաբջիջը փոխադրում են արգանդի խոռոչ.
3.Ներկայումս կա կարծիք, որ փողերը կնոջ սեռական հակման և սեռական բավարարվածության առաջացման համար կարևոր նշանակություն ունեն։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին