Միզածորանների լայնացումը ավազանի և բաժակների լայնացմամբ կամ ոչ, կոչվում է մեգաուրեթեր (ԱՕՄ, միզածորանի յուքստավեզիկալ հատվածի օբստրուկցիա): Առաջնային օբստրուկտիվ մեգաուրեթերի (ԱՕՄ) պատճառ է հանդիսանում միզապարկի պատում միզածորանի ադինամիկ հատվածի առկայությունը: Այնպիսի վիճակներ, ինչպիսիք են նեյրոգեն միզապարկը կամ ինֆրավեզիկալ օբստրուկցիան, կարող են բերել երկրորդային մեգաուրեթերի:  Լայնացած միզածորանները ավելի տեսանելի են ՈւՀ-յամբ լիքը միզապարկի պայմաններում, այն մեծամասամբ լրացվում է ռադիոիզոտոպային հետազոտություններով, որոնք թույլ են տալիս որոշել ախտահարված երիկամի ֆունկցիւնալ վիճակը: 

Հիվանդների մեծ մասի մոտ նույնիսկ արտահայտված ԱՕՄ-ը հաճախ սպոնտան կազմալուծվում է և հազվադեպ է բերում երիկամային ֆունկցիայի կորստի: Այդ պատճառով հիմնական նպատակն է միզուղիների ինֆեկցիայի պրոֆիլակտիկան: Կոնսերվատիվ վարման վստահելիությունը ապահովվում է կրկնակի ՈւՀ-յամբ՝ լիքը և դատարկ միզապարկի պայմաններում: Վիրահատական միջամտության ցուցում են հանդիսանում այնպիսի բարդություններ, ինչպիսիք են՝ ինֆեկցիաներ, քարեր, ցավ կամ երիկամի ֆունկցիայի խանգարում: Վիրաբուժական միջամտությունը ներառում է ադինամիկ հատվածի լրիվ ռեզեկցիա և միզածորանի հակահետհոսքային ռեիմպլանտացիա, հաճախ անհրաժեշտ է միզածորանի նեղացում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին